Ջոշ Մաժենիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոշ Մաժենիս
անգլ.՝ Josh Magennis
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 15, 1990(1990-08-15)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Bangor
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 92 կիլոգրամ
Դիրք կենտրոնական հարձակվող

Ջոշուա Բրենդան Դևիդ Մաժենիս (անգլ.՝ Joshua Brendan David "Josh" Magennis,օգոստոսի 15, 1990(1990-08-15)[1][2], Bangor), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, «Հալլ Սիթի» ակումբի և Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։ Մինչև 2009 թվականին հանդես է եկել դարպասապահ-ի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաժենիսը սկսել է կարիերան՝ հանդես գալով հայրենի երիտասարդական թիմերի՝ «Բրայան Ռեյջերս», «Լիսբերն Դիստիլերի» և «Գլենտորան» ակումբների կազմում։ 2007 թվականին հայտնվել է Ուելսի «Կարդիֆ Սիթի» ակումբի ֆուտբոլի ակադեմիայում։ 2009 թվականի օգոստոսի 8-ին «Սկանտորպ Յունայթեդ» ակումբի դեմ մրցախաղում Ջոշը նորամուտ է ունեցել առաջնությունում[4]։ Օգոստոսի 26-ին Լիգայի գավաթում «Բրիստոլ Ռովերս» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Կարդիֆ» ակումբի կազմում[5]։ Նույն թվականին վարձակալության իրավունքով Մաժենիսը տեղափոխվել է անգլիական «Գրիմսբի Թաուն» ակումբ։ Հոկտեմբերի 17-ին «Ռոչդեյլ» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել Անգլիական երկրորդ լիգայում[6]։

2010 թվականի ամռանը Ջոշը տեղափոխվել է շոտլանդիական «Աբերդին» ակումբ[7]։ Օգոստոսի 14-ին «Համիլթոն Ակադեմիկալ» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել Շոտլանդիայի պրեմիեր լիգայում[8]։ 2011 թվականի փետրվարի 19-ին Մաժենիսը «Կիլմարնոկ» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Աբերդին» ակումբի կազմում[9]։ 2014 թվականին Ջոշը վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Սենտ Միրեն» ակումբ[10]։ 2014 թվականի հունվարի 1-ին «Դանդի Յունայթեդ» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[11]։

Նույն թվականի ամռանը Մաժենիսը միացվել է «Կիլմարնոկ» ակումբին[12]։ Օգոստոսի 9-ին «Դանդի» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[13]։ Օգոստոսի 16-ին «Ռոս Քաունթի» ակումբի դեմ խաղում Ջոշը խփել է իր առաջին գոլը «Կիլմարնոկ» ակումբի կազմում[14]։

2016 թվականի ամռանը Մաժենիսը տեղափոխվել է «Չարլտոն Ատլետիկ» ակումբ՝ ստորագրելով երկամյա պայամանագիր ակումբի հետ[15]։ Օգոստոսի 13-ին «Նորտգեմտոն Թաուն» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[16]։ Սեպտեմբերի 10-ին «Ֆլիտվուդ Թաուն» ակումբի դեմ խաղում Ջոշը խփել է իր առաջին գոլը «Չարլտոն Ատլետիկ» ակումբի կազմում[17]։ 2017 թվականի հունվարի 2-ին «Բրիստոլ Ռովերս» ակումբի դեմ մրցախաղում նա արել է հեթ-տրիկ[18]։

2018 թվականի հուլիսի 30-ին Մաժենիսը տեղափոխվել է «Բոլթոն Ուոնդերերս» ակումբ։ 2018 թվականի օգոստոսի 4-ին հարձակվողը խփել է իր առաջին գոլը «Բոլթոն» ակումբի կազմում՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի դեմ մրցախաղում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 16-ին Թուրքիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Մաժենիսը նորամուտ է ունեցել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում[19]։ 2015 թվականի հոկտեմբերի 8-ին Հունաստանի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Ջոշը խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[20]։

2016 թվականի ամռանը Մաժենիսը մասնակցել է Ֆրանսիայում Եվրոպայի առաջնությանը։ Մրցախաղում նա խաղացել է Ուկրաինայի[21], Գերմանիայի[22] և Ուելսի[23] ակումբների դեմ մրցախաղում։

2017 թվականի սեպտեմբերի 1-ին աշխարհի առաջնության ընտրական խաղում Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում Մաժենիսը արել է «դուբլ»[24]։

Գոլեր Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Հաշիվ Մրցույթ
01. 2015 թվական հոկտեմբերի 8 Վինձոր Պարկ, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա Հունաստան Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքական 2:0 3:1 Եվրոպայի առաջնություն 2016 որակավորում
02. 2017 թվական սեպտեմբերի 1 Օլիմպիական ստադիոն, Սերավալե, Սան Մարինո Սան Մարինո Սան Մարինոյի ֆուտբոլի ազգային հավաքական 0:1 0:3 Եվրոպայի առաջնություն 2016 որակավորում
03. 2017 թվական սեպտեմբերի 1 Օլիմպիական ստադիոն, Սերավալե, Սան Մարինո Սան Մարինո Սան Մարինոյի ֆուտբոլի ազգային հավաքական 0:2 0:3 Աշխարհի առաջնություն 2018 որակավորում
04. 2017 թվական Հոկտեմբերի 5 Վինձոր պարկ, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա Գերմանիա Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական 1:3 1:3 Աշխարհի առաջնություն 2018 որակավորում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Как начать карьеру вратарем и сыграть на Евро нападающим Публикация на сайте sports.ru от 25 июня 2016 года
  4. «Кардифф Сити VS. Сканторп Юнайтед 4:0» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 8.
  5. «Кардифф Сити VS. Бристоль Роверс 3:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 26.
  6. «Гримсби Таун VS. Рочдейл 0:2» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 17.
  7. «Aberdeen sign new striker». Aberdeen F.C. 2010 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 5-ին.
  8. «Абердин VS. Гамильтон Академикал 4:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 14.
  9. «Абердин VS. Килмарнок 5:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 19.
  10. «Josh Magennis: St Mirren sign Aberdeen player on loan». BBC Sport. 2014 թ․ հունվարի 30. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  11. «Данди Юнайтед VS. Сент-Миррен 1:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 1.
  12. Kilmarnock: Josh Magennis signs after leaving Aberdeen, BBC Sport.
  13. «Данди VS. Килмарнок 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 9.
  14. «Росс Каунти VS. Килмарнок 1:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 16.
  15. «Charlton sign Northern Ireland international Josh Magennis». Charlton Athletic F.C. 2016 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  16. «Чарльтон Атлетик VS. Нортгемптон Таун 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 13.
  17. «Флитвуд Таун VS. Чарльтон Атлетик 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 10.
  18. «Чарльтон Атлетик VS. Бристоль Роверс 4:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 2.
  19. «Турция VS. Северная Ирландия 2:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ մայիսի 26.
  20. «Северная Ирландия VS. Греция 3:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 8.
  21. «Украина VS. Северная Ирландия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 16.
  22. «Северная Ирландия VS. Германия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 21.
  23. «Уэльс VS. Северная Ирландия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 25.
  24. «Сан-Марино VS. Северная Ирландия 0:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոշ Մաժենիս» հոդվածին։