Ջյուջու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջյուջու
Ծագման երկիրՆիգերիա

Ջյուջու, յորուբա հայտնի երաժշտության ոճ, աֆրիկյան ավանդական յորուբա հարվածային գործիքների հանրաճանաչ երաժշտության ժանր, առաջացել է 1900-ական թվականներին՝ որպես յորուբա (թմբուկային երաժշտություն) և կոչվում է նաև «արմավենու գինու երաժշտություն» անգլ.՝ palm-wine), որը կատարվում է զվարճանքի վայրերում՝ ժամանցի նպատակով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ջյուջու ձայնագրությունները 1920-30-ական թվականներին եղել են Օջոգ Դանիելի և Աբաբաբաբա Բաբատունդե Քինգի, ով հայտնի է Թունդ Քինգ, կողմից։ Ջյուջուն տարածված է Արևմտյան Աֆրիկայում, Հայիթիում, Կուբայում և Հարավային Ամերիկայի այլ երկրներում։ Ջյուջուի առաջատար և գերակշռող գործիքը Iya Ilu-ն է՝ խոսող թմբուկը։ Ջյուջուի որոշ երաժիշտներ՝ այդ թվում՝ Օջոգե Դանիելը, Իրևոլ Դենգեն և «կույր երաժիշտ» Կոկորոն[1] շրջագայում էին, համերգներով հանդես գալիս տարբեր վայրերում։ 1950-ական թվականներին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայտնված կատարողներ՝ ինչպիսիք են Թունդ Նիթինգալը և Դաիորօ-ն Tunde Nightingale-ը և I.K. Dairo-ն, մեծ ժողովրդականության արժանացան, ովքեր զգալիորեն ընդլայնեցին խմբի անդամների թիվը 4-ից հասցնելով 10-ի։ Սկսեցին օգտագործել էլեկտրկան կիթառը և ակորդեոնը։ Մոտավորապես 1960-ականների կեսերին Էբենեզեր Օբեյը և Քինգ Սանի Ադեն սկսեցին ելույթ ունենալ, նրանց միջև մրցակցությունը զարգացավ 1970-ականներին՝ ջյուջուի ինտենսիվ զարգացման ժամանակաշրջանում։ Այնուամենայնիվ, 1980-ականների կեսերին նկատվեց ջյուջուի ժողովրդականության անկում՝ հօգուտ ֆուջիի նոր ժանրի։ Թեև ջյուջու երաժշտությունը, ինչպես ապալան, սակարան, ֆուջին և վական ստեղծվել է մուսուլման յորուբայի կողմից, երաժշտությունն ինքնին մնում է աշխարհիկ։

Ներկայացման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջյուջու երաժշտությունը հիմնականում կատարվում է Նիգերիայի հարավ-արևմտյան շրջանի արտիստների կողմից, որտեղ յորուբաներն ամենաբազմաթիվ էթնիկ խումբն են[2]։ Ներկայացման ժամանակ հանդիսատեսը սովորաբար թղթադրամ է լցնում տարրայի մեջ տալիս ջյուջու երաժիշտներին։ Աֆրո-ջյուջուն նիգերական հանրաճանաչ երաժշտության ոճ է՝ ջյուջու երաժշտության և աֆրոբիթի խառնուրդ։ Նրա ամենահայտնի ներկայացուցիչը Շինա Փիթերսն էր, ով այնքան հայտնի էր, որ մամուլը ֆենոմենը անվանեց «Շինամանիա»[3]։ Աֆրո-ջյուջու-ի ժողովրդականության գագաթնակետը եկավ 1990-ականների սկզբին։ Երաժշտության հետազոտող Քրիստֆեր Ալան Ուոթերմանը նշումէ է, որ ջյուջու երաժշտության կատարման կենտրոններից մեկը գտնվում է Իբադանում [4]։ Երաժշտությունը հնչում է, հյուրանոցներում, բարերում, գիշերային ակումբներում, àríyá կոչվող տոնակատարությունների ժամանակ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Toyin Falola (2001). Culture and customs of Nigeria. Greenwood Publishing Group. էջ 173. ISBN 0-313-31338-5.
  2. Valdés, Vanessa K. (2015). «Yoruba Traditions and African American Religious Nationalism by Tracey E. Hucks». Callaloo. 38: 234–237. doi:10.1353/cal.2015.0025. S2CID 143058809.
  3. Graham, pgs. 592–593 Graham describes the origins of Peters' Afro-juju, the importance of Afro-Juju Series 1, the term Shinamania and the critical and commercial performance of Shinamania
  4. Juju, Christpher A. Waterman։Վերցված է 26 Դեկտեմբեր 20200
  5. King Sunny Ade ariya Retrieved 26 January 2021

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]