Ջինևրա դ՛Էստեի դիմանկարը
Ջինևրա դ՛Էստեի դիմանկարը ֆր.՝ Portrait d'une jeune princesse | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիզանելլո |
տարի | 1435-1440 |
բարձրություն | 43 |
լայնություն | 30 |
ժանր | դիմապատկեր |
նյութ | Յուղաներկ կտավի վրա |
գտնվում է | Room 709? |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
հիմնական թեմա | կին |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/p/pisanell/princess.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Portrait of a Princess by Pisanello Վիքիպահեստում |
Արքայադստեր դիմանկարը (ֆր.՝ Portrait d'une jeune princesse), նկարը վաղ կվատրոչենտոյի ներկայացուցիչ իտալացի գեղանկարիչ Պիզանելլոյի աշխատանքն է։ Հայտնի և նաև «Արքայադստեր պատկերը Էստե տանից» և վերագրվում է Պիզանելլոյին հիմնականում նրա համար, որ նա գտնվել է Ֆերարում այն ժամանակ և ստեղծել է դիմանկարը և հիշարժան շքանշանը, որ պատկերում է մարքիզ Լեոնելլո դե Էստեին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայադուստրը պատկերված է պրոֆիլ, թիթեռնիկների և ծաղիկների ֆոնի վրա։ Համարվում է, որ դա Ջինևրա դ՛Էստեի դիմանկարն է, չնայած նրան, որ սկզբում ենթադրում էին, որ նկարում պատկերված է Մարգարիտտա Գոնզագոն՝ Լեոնելլո դե Էստեի կինը։ Այս դիմանկարը դիտվում է ինչպես մի մաս, որ հանդիսանում էր Լեոնելլոի դիմանկարի երկրորդ մասը։ Այս տարբերակի կողմնակիցները պնդում են, որ սովորաբար նկարները, որ պատկերում են ամուսնական զույգի, ունեին նույնանման չափսեր և ֆոն։ Բացի այդ, նկարի վրայի ծաղիկները չեն պատկանում Գոնզագո ընտանիքի նշաններին, նրանում առկա է մաիյն ծաղկամանը - դե Էստեների խորհրդանիշը։
Ջինևրա դ՛Էստեն ամուսնացել է կառավարիչ Ռիմինի Սիդժիզմոնդո Պանդոլֆո Մալատեստայի հետ, և սպանվել է նրա կողմից, երբ հայտնի է դարձել նրա անպտղության մասին։ Նկարում թիթեռնիկների առկայությունը (ամուսնության խորհրդանիշ, ինչպես նաև մահվան խորհրդանիշը) հանգեցրել է այն վարկածին, որ Պիզանելլոն պատկերել է Ջենևրայի դիմանկարը նրա մահից հետը 1440 թվականին։ Ֆոնի պատկերման մանրամասն պատկերումը և կտավի գունավոր միջավայրը - ուշ գոթիկ շրջանի վկայությունն են, որի բացառիկ ներկայացուցիչներից էր հանդիսանում հյուսիսային Իտալիայի նկարիչ Պիզանելլոն։
Նշանաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թիթեռնիկ - հոգու խորհրդանիշ
- Ծաղիկներ - ամուսնության խորհրդանիշ, պտղաբերության և կանացի մահվան խորհրդանիշ
- Մեխակ - ամուսնության խորհրդանիշ, պտղաբերության
- Ծաղկաման(Ջենևրայի հագուստի թևքերի վրա) - Էստե տան խորհրդանիշը, եթե դա լիներ հարսանեկան նկար, ապա նրա վրա պատկերված կլինեին Հարսնացուի և փեսայի տների խորհրդանիշները։
- Գիհի ճյուղը - (իտալ.՝ ginepro) ելնում է Ջենևրա անվանումից (իտալ.՝ Ginevra) և քանի որ հանդիսանում է կնոջ մահվան խորհրդանիշը, վերաբերում է մահացած Ջենևրային։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Майская М.И., Пизанелло, М.1981, стр. 74-75.
- Leandro Ventura, Art dossier n°113 Pisanello, 1996, Torino, Giunti.
- Антонио Пизанелло