Jump to content

Ջեք Կլարկ (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Կլարկ
Jack Clarke
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jack Raymond Clarke
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 23, 2000(2000-11-23) (24 տարեկան)
Ծննդավայր Յորք, Նորթ Յորքշիր
Հասակ 181 սմ
Քաշ 74 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիդս Յունայթեդ
(վարձավճարով Տոտենհեմ Հոտսպուրից)
Համար 47
Պատանեկան կարիերա
ԱնգլիաԼիդս Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2018-2019 Անգլիա Լիդս Յունայթեդ 22 (2)
2019-ներկա Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր 0 (0)
2019-ներկա   Անգլիա Լիդս Յունայթեդ 0 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 30-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 30-ի, 2019

Ջեք Կլարկ (անգլ.՝ Jack Clarke, նոյեմբերի 23, 2000(2000-11-23), Յորք, Նորթ Յորքշիր), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Տոտենհեմ Հոտսպուրից վարձավճարով հանդես է գալիս Լիդս Յունայթեդի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[1]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդս Յունայթեդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարկը Լիդս Յունայթեդի ակադեմիայի սան է[2][3]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2017 թվականի նոյեմբերի 23-ին[4][5][6]։ Լիդսի հիմնական թիմ Կլարկը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հունվարի 7-ին՝ Անգլիայի գավաթի Նյուպորտ Կաունտիի դեմ խաղում, սակայն այս խաղում մնաց պահեստայինների նստարանին[7][8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հոկտեմբերի 6-ին՝ փոխարինելով Ստյուարտ Դալասին Բրենտֆորդի դեմ խաղում[9][10]։ Դեկտեմբերի 1-ին Կլարկը գոլային փոխանցում տվեց Պաբլո Էռնանդեսին Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[11][12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 23-ին՝ Աստոն Վիլլայի դեմ խաղում[13][14]։ 2019 թվականի հունվարի 1-ին անգլիացին գոլ խփեց Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում, սակայն Լիդսը պարտվեց 4-2 հաշվով[15][16]։ Իր առաջին մրցաշրջանում Կլարկը անցկացրեց 25 հանդիպում[17]՝ դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով ակումբի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[18][19]։

Տոտենհեմ Հոտսպուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 2-ին Կլարկը 4 տարվա պայմանագիր կնքեց Տոտենհեմ Հոտսպուրի հետ[20][21][22]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն ֆունտ ստերլինգ[23][24], իսկ անգլիացին 1 տարվա վարձավճարով վերադարձավ Լիդս Յունայթեդ[25][26][27]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[28]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիդս Յունայթեդ 2018–19 Չեմպիոնշիպ 22 2 1 0 2 0 25 2
2019–20 0 0 0 0 2 0 2 0
Ընդհանուր 22 2 1 0 0 0 4 0 27 2
Կարիերայի ընդհանուր 22 2 1 0 0 0 4 0 27 2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «England - J. Clarke - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  2. «Jack Clarke scout report: Meet the Leeds United wonderkid banging on Bielsa's door». Just Football (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  3. «Spotlight on: Jack Clarke». www.efl.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «JACK CLARKE SIGNS PROFESSIONAL CONTRACT». www.leedsunited.com (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  5. Schlenker, Pete (2017 թ․ նոյեմբերի 23). «Leeds United teenage sensation Jack Clarke signs contract with club». Through It All Together. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  6. Harris, Alex (2017 թ․ նոյեմբերի 22). «Leeds news: Striker Jack Clarke agrees terms, set to sign deal». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Newport County - Leeds United, Jan 7, 2018 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  8. «Newport vs Leeds». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  9. «Leeds United - Brentford FC, Oct 6, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  10. «REPORT: LEEDS UNITED 1-1 BRENTFORD». www.leedsunited.com (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  11. «Sheffield United - Leeds United, Dec 1, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  12. «Sheffield United 0-1 Leeds United: Pablo Hernandez capitalises on Dean Henderson error» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  13. «Aston Villa - Leeds United, Dec 23, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  14. «Aston Villa 2-3 Leeds United: Whites come from two goals down to go top of Championship» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  15. «Nottingham Forest - Leeds United, Jan 1, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  16. «Nottingham Forest 4-2 Leeds United: Jack Colback double helps Forest stun 10-man leaders» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  17. «Jack Clarke | Football Stats | Tottenham Hotspur | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  18. 18,0 18,1 «Player of the Year 2019 Winners». www.leedsunited.com (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  19. Schlenker, Pete (2019 թ․ ապրիլի 28). «Jack Clarke named Young Player of the Year at Leeds United». Through It All Together. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  20. «Clarke move agreed». Tottenham Hotspur (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  21. «Tottenham sign Jack Clarke from Leeds Utd and loan him back to Championship club» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  22. «Jack Clarke Signs 4-Year Deal With Tottenham But Returns to Leeds on Loan for 2019/20 Season». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  23. Dean, Sam (2019 թ․ հուլիսի 2). «Tottenham sign Jack Clarke then loan him back to Leeds United for the season». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  24. «Tottenham confirm first signing in 518 days in £10m Leeds ace Jack Clarke». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  25. «Jack Clarke returns to Leeds United on loan». www.leedsunited.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  26. «Jack Clarke signs for Tottenham but returns to Leeds on loan». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  27. «Tottenham complete signing of Leeds' Jack Clarke». The Independent (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  28. «Jack Clarke». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]