Jump to content

Արևահարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջերմահարությունից)
Արևահարություն
ՏեսակՋերմային հարված
Պատճառsummer heat? և exertion?
Հիվանդության ախտանշաններգլխապտույտ, mental confusion?, դելիրիում և սրտխառնոց
Հետևանքunconsciousness? և organ dysfunction?
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-10T67.0
Բուժումcooling therapy? և սիմպտոմատիկ բուժում
 Heat stroke Վիքիպահեստում
ԱՄՆ բանակի բուժաշխատողներն օգնում են արևահարված գվատեմալացի մի կնոջ

Արևահարություն, գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով առաջացած ծանր հիվանդագին դրություն։ Արևահարության ժամանակ ուղեղի թաղանթների և ուղեղանյութի անոթները լայնանում են, լցվում արյունով։ Առաջ է գալիս ուղեղի այտուց, երբեմն՝ արյունազեղումներ, որոնց հետևանքով խանգարվում է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կենտրոնների գործունեությունը։

Մանկահասակ և կուրծք ուտող երեխաներն ավելի խոցելի են արևահարության նկատմամբ, քանի որ նրանց գաղտունը դեռևս բաց է, գանգի ոսկրերը բարակ են, մաշկը և մազերը՝ ավելի նուրբ։ Ճաղատ, բարակ և նոսր մազերով մարդիկ նույնպես խոցելի են արևահարության նկատմամբ։ Արևահարության նշաններն ի հայտ են գալիս արևի ճառագայթների ներգործությունից անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ՝ գիշերը։

Նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում (39 °C և ավելի),
  • դեմքի և պարանոցի մաշկի կարմրություն և չորություն,
  • գլխացավ,գլխապտույտ,
  • թուլություն,
  • անհանգստություն, գրգռվածություն,
  • աղմուկ ականջներում,
  • արյունահոսություն քթից,
  • սրտխառնոց, փսխում,
  • գիտակցության խանգարումներ։

Առաջին օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր,
  • Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք,
  • Տուժածի գլխին դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով,
  • Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը,
  • Եթե տուժածը գիտակից է, տվեք սառը, քաղցր հեղուկներ։ Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն,
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

Մարմնի արձագանքը միջավայրի բարձր ջերմաստիճանին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաշկի արյունատար անոթները լայնանում են։ Դրա հետևանքով մեծ քանակությամբ տաք արյուն է մղվում մաշկ, որից ավելորդ ջերմությունը փոխանցվում է միջավայրին՝ հովացնելով մարմինը։
  • Քրտնարտադրությունն ուժեղանում է։
  • Հաճախանում է անոթազարկը։ Արագանում է արյան շրջանառությունը և ավելի շատ ջերմություն է փոխանցվում միջավայրին։
  • Հաճախանում է շնչառությունը։ Ավելի շատ օդ է անցնում դեպի թոքեր՝ սառեցնելով թոքերի արյունատար անոթների արյունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևահարություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 26