Ջեյն Գրիմսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյն Գրիմսոն
Jane Grimson.jpg
Ծնվել էօգոստոսի 28, 1949(1949-08-28) (70 տարեկան)
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Թրինիթի քոլեջ
Գործունեության ոլորտcomputer engineering? և health informatics?
ԱնդամակցությունԻռլանդիայի թագավորական ակադեմիա
Ալմա մատերԹրինիթի քոլեջ, Տորոնտոյի համալսարան և Էդինբուրգի համալսարան
ՊարգևներՄեծ Բրիտանիայի Արքայական ինժեներական ակադեմիայի անդամ
Կայքhttp://people.tcd.ie

Ջեյն Գրիմսոն (անգլ.՝ Jane Grimson, օգոստոսի 28, 1949(1949-08-28)), Շոտլանդիայում ծնված համակարգչային ինժեներ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիմսոնը սովորել է Դուբլինի Ալեքսանդրա քոլեջում: Նա առաջին կինն է, որն ավարտել է Դուբլինի Թրինիթի քոլեջի ճարտարագիտական բաժինը[1]՝ 1970 թվականին ստանալով ոսկե մեդալ և առաջին կարգի շքանշան: 1971 թվականին ավարտել է Տորոնտոյի համալսարանը՝ ստանալով համակարգչային գիտությունների մագիստրոսի կոչում[2], 1981 թվականին դոկտորի կոչում է ստացել Էդինբուրգի համալսարանից[3]:

1980 թվականին Գրիմսոնը նշանակվել է Դուբլինի Թրինիթի քոլեջի համակարգչային գիտության դասախոս[4], որտեղ անցել է նրա գիտական կարիերան[4]: Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակում են առողջապահական ինֆորմատիկան, որը առողջության որակի և պահպանման համար զբաղվում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ[5][6]:

1996-1999 թվականներին Գրիմսոնը եղել է Ինժեներական և համակարգչային գիտություններ դեկան, 2001 թվականին՝ հետազոտական բաժնի փոխդեկան, 2001-2005 թվականներին՝ փոխռեկտոր[1]՝ դառնալով առաջին կինը, որը երբևէ զբաղեցրել է այդ պաշտոնները[7]: 2016 թվականին Գրիմսոնը նշանակվել է Դուբլինի համալսարանի փոխ-կանցլեր[1]:

1999-2000 թվականներին եղել է որպես Իռլանդիայի ինժեներների նախագահ[8], Իռլանդիայի ինժեներների ակադեմիայի անդամ, նախագահ (2002), Իռլանդիայի համակարգչային ընկերության անդամ, նախագահ (2000-2004)[9], 1999-2006 թվականներին՝ Իռլանդիայի առողջապահական ինֆորմատիկայի ընկերության նախագահ[9]: 2007 թվականին պրոֆեսոր Գրիմսոնը մասնակիորեն տեղափոխվել է Առողջապահության ինֆորմատիկայի և որակի նոր մարմին (HIQA)` որպես Առողջապահական ինֆորմատիկայի առաջին տնօրեն[10], որտեղ նա ղեկավարել է առողջապահական տեղեկատվության ազգային ստանդարտների մշակումը: 2014 թվականին նշանակվել է HIQA-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում[11] նախքան կենսաթոշակի անցնելը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ryan Charlotte (ապրիլի 17, 2016)։ «First Female Vice-Provost, Lasting Advocate for Gender Equality»։ University Times։ Վերցված է մարտի 10, 2017 
  2. Grimson Jane (1971)։ A performance study of some directory structures for large file։ Toronto: Unpublished MSc thesis, University of Toronto 
  3. Grimson Jane (1980)։ Flexible database management system for a virtual memory machine.։ University of Edinburgh: Unpublished PhD Thesis 
  4. 4,0 4,1 O’Donoghue Aoife (մարտի 9, 2016)։ «Jane Grimson and David McConnell Elected University Pro-Chancellors»։ University times։ Վերցված է մարտի 10, 2017 
  5. Spaeth Melanie, Grimson Jane (2011)։ «Applying the archetype approach to the database of a biobank information management system»։ International Journal of Medical Informatics 80 (3): 205–226։ doi:10.1016/j.ijmedinf.2010.11.002 
  6. Grimson Jane (2001)։ «Delivering the electronic healthcare record for the 21st century»։ International Journal of Medical Informatics 64 (2-3): 111–127։ doi:10.1016/S1386-5056(01)00205-2 
  7. McGuire Peter (հունիսի 27, 2016)։ «The great divide: why are there so few senior female academics?»։ Irish Times։ Վերցված է մարտի 10, 2017 
  8. Cox Ronald, O'Dwyer Dermott (2014)։ Called to Serve: Presidents of the Institution of Civil Engineers of Ireland 1835-1968։ Dublin, Ireland: Engineers Ireland։ ISBN 978-09502874-1-6 
  9. 9,0 9,1 «Speech by the Taoiseach Mr Bertie Ahern TD at the presentation of the O'Moore Medal at the Annual Conference of the Healthcare Informatics Society of Ireland»։ Department of the Taoiseach։ Վերցված է մարտի 11, 2017 
  10. Annual Report 2007։ Ireland: Health Information and Quality Authority։ 2007։ Վերցված է մարտի 11, 2017 
  11. «HIQA appoints Jane Grimson acting chief executive»։ RTE News։ հունիսի 3, 2014։ Վերցված է մարտի 11, 2017