Հանդես է եկել Դենիսթոուն և Ալեքսանդրա Աթլետիկ ֆուտբոլային ակումբներում, վերջինում եղել է նաև գլխավոր քարտուղար։ 1882 թ. հրավիրվել է Գլազգո Ռեյնջերս։ Այդ ակումբում հանդես գալու ընթացքում անց է կացրել իր առաջին և միակ խաղը Շոտլանդիայի հավաքականում՝ 1884 թ. մեծ Բրիտանիայի տնային առաջնության իռլանդացիների հետ խաղում խփելով երկու գոլ, այդ թվում՝ առաջինը մրցաշարի պատմության մեջ։ 1895 թ. նշանակվեց ակումբի քարտուղար և մնաց այդ պաշտոնում մինչև 1899 թ.։