Ջեյմս Գայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Գայ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 26, 1995(1995-11-26) (28 տարեկան)
Ծննդավայր՝Բերի, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Ակումբ՝London Roar?
187 սանտիմետր
Քաշ՝83 կիլոգրամ

Ջեյմս Գայ (անգլ.՝ James Guy, նոյեմբերի 26, 1995(1995-11-26), Բերի, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի լողորդ[1][2][3][4], որը մասնագիտանում է կրոլ լողում։ Տոկիոյում անցկացված 2020 թվականի Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի վեցակի չեմպիոն, կարճ ջրում աշխարհի առաջնության մրցանակակիր, Համագործակցության խաղերի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Եվրոպայի պատանեկան առաջնությունում Գայը երկու ոսկե մեդալ է նվաճել 200 մ ազատ ոճով և 4×200 մ կրոլով փոխանցումալողում, ապա հաջողությամբ նորամուտը նշել է մեծահասակների միջազգային մրցաշարերում՝ զբաղեցնելով 5-րդ տեղը[5] աշխարհի առաջնության 400 մետր մրցատարածության եզրափակիչում (կրոլ) և սահմանել է պատանեկան ազգային ռեկորդ։ Ջեյմսը հաջողությամբ ավարտել է մրցաշրջանը՝ նվաճելով 3 մեդալ աշխարհի պատանեկան առաջնությունում՝ արծաթ 200 և 400 մետր մրցատարածություններում և ոսկե 4×200 մետր ազատ ոճով՝ սահմանելով ռեկորդ։

2014 թվականին Ջեյմսը ազգային առաջնությունում նվաճել է 3 ոսկե մեդալ 200 և 400 մետր ազատ ոճում և 200 մետր բատերֆլայում, 400 մետր մրցատարածությունում սահմանել է ազգային ռեկորդ, այնուհետև հաջող ելույթ է ունեցել մեծահասակների միջազգային մրցումներում՝ Անգլիայի հավաքականի կազմում նվաճելով ոսկե և բրոնզե մեդալներ[6]։ Նույն տարվա աշնանը բրիտանացին արծաթե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում կարճ լողավազանում[7]։

2015 թվականին Ջեյմսը հաղթական է հանդես եկել աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճել է երկու ոսկե և արծաթե մեդալ։ Սկզբում բրիտանացին դարձել է 400 մետր ազատ ոճում երկրորդը՝ համառ պայքարում զիջելով չինացի Սուն Յանին և սահմանելով տվյալ տարածությունում ազգային ռեկորդ[8]։ Այնուհետև դարձել է աշխարհի չեմպիոն կրկնակի կարճ մրցատարածությունում՝ ռևանշ վերցնելով Սուն Յանից և թարմացնելով երկրի ռեկորդը[9][10]։ Այնուհետև Ջեյմսը 4×200 մետր ազատ ոճում նվաճել է երկրորդ «ոսկին»(առաջին ոսկե մեդալն այդ մրցատարածությունում երկրի պատմության մեջ)՝ եզրափակիչ գոտեմարտում կատարելով հզորագույն ցատկ և մոտ երկու վայրկյանով գերազանցելով ԱՄՆ-ի թիմին[11]։

2021 թվականի մայիսին Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում Ջեյմսը Մեծ Բրիտանիայի 4x100 մետր փոխանցալողի թիմի կազմում նվաճել է արծաթե մեդալ։ Հաջորդ օրը խառը փոխանցումալողի թիմի կազմում 4x200 մետր ազատ ոճում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ 4x100 մետր ազատ ոճում դարձել է արծաթե մեդալակիր։ 100 մետր բատերֆլայիով լողում նվաճել է բրոնզե մեդալ՝ լողալով 50,99 վայրկյանում[12][13][14][15][16][17][18]։

Տոկիոյի Օլիմպիական խաղերում նվաճել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալներ[19][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gilmour, Rod (2016 թ․ հունիսի 15). «James Guy: 'My boxing grandad is my inspiration'». The Daily Telegraph.
  2. Baxter, Trevor (2014 թ․ հունիսի 12). «James gets a kick out of winning». Manchester Evening News.
  3. «British talent pool makes a splash». The Sunday Times. 2016 թ․ հուլիսի 31.
  4. Gilmour, Rod (2016 թ․ մայիսի 20). «Top Guy angles for Olympic swimming glory in Rio». The Daily Telegraph.
  5. «http://www.omegatiming.com/File/Download?id=00010D020100000302FFFFFFFFFFFF02». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  6. «James Guy biography». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
  7. «http://omegatiming.com/File/Download?id=00010E010D00000302FFFFFFFFFFFF02». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  8. «http://www.omegatiming.com/File/Download?id=00010F020000000302FFFFFFFFFFFF02». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  9. «James Guy wins World Swimming 200m freestyle gold». BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  10. «James Guy wins historic freestyle gold as Adam Peaty sets breaststroke record». The Guardian. 2015 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  11. «http://www.omegatiming.com/File/Download?id=00010F020000002A02FFFFFFFFFFFF02». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  12. «Результаты Чемпионата Европы 2021 по водным видам спорта. На 10 — 23 мая 2021 | Все о Боевых Искусствах и Спорте» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  13. «European Swimming Championships: GB win silver in men's 4x200m freestyle». BBC News. 2021 թ․ մայիսի 19.
  14. «Adam Peaty shines as GB keep up perfect mixed medley relay record at European Swimming Championships». Eurosport. 2021 թ․ մայիսի 20.
  15. Hope, Nick (2021 թ․ մայիսի 23). «European Aquatics Championships: Adam Peaty helps Britain win men's 4x100m medley gold». BBC Sport.
  16. «European Swimming Championships: Great Britain win silver in men's 4x100m freestyle». BBC Sport. 2021 թ․ մայիսի 17.
  17. «Great Britain on the podium again with men's relay silver». Swimming.org. 19 May 2021.
  18. «2021 European Championships: Day 7 Finals Live Recap». SwimSwam. 2021 թ․ մայիսի 23.
  19. «Toyko 2020: Bury swimmer James Guy wins Olympic gold with GB relay team».
  20. «Tokyo Olympics: Great Britain win 4x100m mixed medley relay gold». BBC Sports. 2021 թ․ հուլիսի 31.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Գայ» հոդվածին։