Ջեմմա Մուրադխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ջեմմա Մուրադխանյան
Ծնվել է1926
ԾննդավայրԹավրիզ, Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
ԿրթությունԹավրիզի համալսարան
Մասնագիտությունբժիշկ և հասարակական գործիչ

Ջեմմա Մուրադխանյան (1926, Թավրիզ, Իրան), իրանահայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմմա Մուրադխանյանը ծնվել է 1926 թվականին Թավրիզում։ Սովորել է Թավրիզի Հայկազյան -Թամարյան դպրոցում, այնուհետև՝ Փարվին դպրոցներում, որից հետո սովորել է Թավրիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում և ստացել դոկտորի աստիճան։ Մուրադխանյանը եղել է Թավրիզի համալսարանի բժշկական ֆակուլտետի առաջին կին շրջանավարտը[1]։ 1953 թվականից Շահնազ հիվանդանոցում աշխատել է որպես բժիշկ, այնուհետև աշխատել է Միանդուաբ և Աբհար քաղաքներում։ 1957 թվականին տեղափոխվել է Թավրիզ և աշխատել Ֆարահ հիվանդանոցում, այնուհետև դարձել նույն հիվանդանոցի տնօրենը[1]։ 1982 թվականին, թոշակի անցնելուց հետո, տեղափոխվել է Թեհրան։ Ջեմմա Մուրադխանյանը Թավրիզում և Թեհրանում հիմնել է սեփական կլինիկաներ։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմմա Մուրադխանյանը զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ, եղել է արևելյան Ատրպատականի Հայ օգնության միության գրասենյակի հաշվապահը։ 2001 թվականին մասնակցել է Տորոնտոյում կայացած հայ բժիշկների միջազգային կոնգրեսին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Իրանահայոց հանրագիտարան: Կազմող` Ժանետ Տ. Լազարյան: Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012