Ջաքի Դեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջաքի Դեգ
Ծնվել էփետրվարի 20, 1978(1978-02-20)[1] (46 տարեկան)
ԾննդավայրStone, Stafford, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունKingsmead School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմոդել և կինոդերասանուհի

Ջաքի Դեգ (անգլ.՝ Jakki Degg. փետրվարի 20, 1978(1978-02-20)[1], Stone, Stafford, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոդերասանուհի և գլամուրային մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Անգլիայի Սթաֆորդշիր կոմսության Սթոուն քաղաքում։ Մանկությունն անց է կացրել Հեդնեսֆորդում։ Վաղ հասակից հաճախել է պարի պարապմունքների, մասնակցել մրցույթների, դրանցից մի քանիսում հաղթանակ տարել։ Մոր խորհրդով ու աջակցությամբ մասնակցել է նաև աղջնակների համար Max Power ամսագրի կազմակերպած գեղեցկության մրցույթին ու այդտեղ նույնպես գրավել է առաջին տեղը[2]։ Այդ հաղթանակը խթան է հանդիսացել ֆոտոմոդելի կարիերա սկսելու համար։ 2001 թվականին Ջաքիի բաց, կիսամերկ լուսանկարները պարբերաբար լույս են ընծայվել The Sun ամսագրի երրորդ էջում[3], հետագայում զարդարել են նաև Մեծ Բրիտանիայում տղամարդկանց համար հրատարակվող այլ ամսագրերի, այդ թվում՝ Front-ի շապիկն ու էջերը։ Որոշ ժամանակ անց աղջիկն սկսել է համագործակցել նաև ամերիկյան հրատարակությունների հետ։

Դեգի դերասանական առաջին աշխատանքը եղել է Քլերի դերի կատարումը Sky One հեռուստաալիքի «Հարրին նավի մե՝ջ է» սերիալում։ 2007 թվականին նրան վստահվել է կինոռեժիսոր Ժոաո Կոստա Մենեզեսի «Հիշիր իմ երազանքը» կինոնկարի գլխավոր հերոսուհու կերպարի մարմնավորումը։

Մոդելային բիզնեսով զբաղվելու, դերակատարումներով հանդես գալու հգետ մեկտեղ՝ Ջաքին տիրապետել է վարսահարդարի մասնագիտությանը և արդեն իսկ 20 տարեկան հասակում բացել իր առաջին գեղեցկության սրահը[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարրին նավի մե՝ջ է (2001) — Քլեր
  • Դուրս գալ մաքուր օդի (2003) — Կարմինա
  • Եվրոտուր (2004) — Միսսի[4]
  • Պոկերի ակադեմիա (2005) — Քելլի
  • Հիշիր իմ երազանքը (2007) — աղջիկ
  • Գո՜լ 3 (2009) — համակրելի մասաժիստուհի
  • Ինչ են ուզում կանայք տղամարդկանցից (2011) — կամեո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Jakki Degg Արխիվացված 2012-01-22 Wayback Machine at AskMen.com; Accessed July 28, 2010.
  3. webbref |url=http://www.birminghammail.co.uk/news/midlands-news/birminghams-page-three-girls-divided-8482388 |titel=Birmingham's Page 3 girls divided over reports it has been dropped |datum=20 januari 2015 |utgivare=Birmingham Mail |språk=engelska
  4. webbref |url=http://www.rottentomatoes.com/celebrity/jakki_degg/ |titel=Jakki Degg |utgivare=Rotten Tomatoes |språk=engelska

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջաքի Դեգ» հոդվածին։