Ջանկ Բոնդի աստղադիտարան
Ջանկ Բոնդի աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | 701 |
Երկիր | ԱՄՆ |
Վայր | Sierra Vista? և Արիզոնա |
ԲԾՄ | 1349 մետր |
Հիմնադրվել է՝ | 1996 |
Արտադրող | օգոստոս 2021 |
Կայք | hacastronomy.com/jbofeed.php |
Ջանկ Բոնդի աստղադիտարան (անգլ.՝ Junk Bond Observatory, աստղադիտարանի կոդը` — «701»), աստղադիտարան ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Սիերա Վիստա շրջանում, Սոնորա անապատում։ Հիմնադրվել է 1996 թվականին, սիրող աստղագետ Դևիդ Հիլիի կողմից սեփական բակում[1]։
Սկզբում աստղադիտարանում տեղադրված էին Celestron 14 SCT և 16 դյույմանոց Meade LX200 աստղադիտակները, տեղաշարժվող ծածկի տակ։ 2000 թվականին այստեղ տեղադրվեց 20 դյույմանոց Ռիչի-Կրետյեն տեսակի աստղադիտակ, որը 2004 թվականին փոխարինվեց 32 դյույմանոց Ռիչի տեսակի աստղադիտակով։
Աստերոիդների որոնումները այստեղ սկսվել են 1998 թվականից։ Առաջին հայտնաբերումը կատարվել է 1999 թվականին Ջեֆրի Մեդկեֆի կողմից[2]։
2016 թվականի նոյեմբերի դրությամբ այստեղ հայտնաբերվել են 272 աստերոիդներ։ Համաձայն Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների դրանցից 219 հայտնաբերել են Դևիդ Հիլին կամ Ջեֆրի Մեդկեֆը։ Մնացած 53 աստերոիդների հայտնաբերումը վերագրվում է աստղադիտարանին[3]։
Աստղադիտարանում 1999 թվականից 2008 թվականները կատարվել են ընդհանուր առմամբ 35465 աստղաչափական դիտարկումներ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «66479 Healy (1999 RQ33)». Minor Planet Center. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Schmadel, Lutz D. (2006). «(38203) Sanner [2.53, 0.12, 5.9]». Dictionary of Minor Planet Names – (38203) Sanner, Addendum to Fifth Edition: 2003–2005. Springer Berlin Heidelberg. էջեր 204–205. doi:10.1007/978-3-540-34361-5_2413. ISBN 978-3-540-34361-5.
- ↑ «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2016 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների բազայում աստղադիտարանի կատարած բոլոր դիտարկումները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները
NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը
1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները