Դևիդ Հիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դևիդ Հիլի
David B. Healy
Ծնվել էդեկտեմբերի 22, 1936(1936-12-22)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 6, 2011(2011-06-06) (74 տարեկանում)
Sierra Vista, Կոչիս շրջան, Արիզոնա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ

Դևիդ Հիլի (անգլ.՝ David B. Healy, դեկտեմբերի 22, 1936(1936-12-22), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 6, 2011(2011-06-06), Sierra Vista, Կոչիս շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ և աստերոիդների հայտնաբերող: Աշխատել է Ջանկ Բոնդի աստղադիտարանում։ Հայտնի է իր ներդրումով Բարնհամի երկնային ձեռնարկի ստեղծման մեջ[1]: Նա աշխատել է Նյու Յորքի ավտոմոբիլային արդյունաբերությունում, իսկ դրանից հետո՝ որպես բրոքեր: Թոշակի անցնելով՝ տեղափոխվել է Արիզոնա: Նրա հետաքրքրությունների շրջանակում են եղել աստղագիտությունը և մոլորակների հայտնաբերումը: Նյու Յորքում ապրելիս Հիլին երկար տարիներ անդամակցել է Լոնգ Այլենդի աստղագիտական միությանը: Տեղափոխվելով Արիզոնայի Սիերա Վիստա քաղաք՝ դարձել է Հուաչուա աստղագիտական ակումբի անդամ:

Հիլին հայտնի է իր նորարական աշխատանքով՝ աստղալուսանկարչության ասպարեզում (մասնավորապես սառեցման և էմուլսիաների օգտագործման համար), բացի դրանից, առաջատար աստղագիտական հրատարակումներում նա կատարել է բազմաթիվ հրապարակումներ: Հիլին հիմնել է Ջանք Բոնդ աստղադիտարանը Արիզոնայում: Աստղադիտարանում տեղադրվել է 32 դյույմանոց Կրետյենի ռեֆլեկտոր աստղադիտակ, որը կիրառվել է աստերոիդների աստղաչափության համար: Այս աստղադիտակով են կատարվել ավելին քան 500 հայտնաբերումներ[2]:

Դևիդ Հիլիին է վերագրվում 213 աստերոիդների հայտնաբերումը, որոնցից 3-ը նա կատարել է այլ աստղագետների հետ համատեղ[3]: Այն բանից հետո, երբ 2008 թվականին մահացավ աստղադիտարանի գլխավոր աստղագետը, Ջեֆրի Մեդկիֆը, Հիլին սկսեց զբաղվել էկզոմոլորակների որոնմամբ:

1999 թվականի սեպտեմբերի 4-ին Մայք Քոլինզի և Մ. Ուայթի կողմից հայտնաբերված աստերոիդը անվանվել է Դևիդ Հիլիի պատվին[1][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 JPL Small-Body Database Browser 66479 Healy (1999 RQ33)
  2. David Healy - astrophotographer
  3. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 6 հունվար 2019 
  4. IAU։ «66479 Հիլի աստերոիդի անվանումը» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]