Ջամո բեկ Հաջինսկի
Ջամո բեկ Հաջինսկի ադրբ.՝ Camo bəy Süleyman oğlu Hacınski | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1888 |
Ծննդավայր | Ղուբա, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1942 |
Մահվան վայր | Վյատլագ, Վերխնեկամսկի շրջան, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Muslim Socialist Bloc? և People’s Party? |
Jamo Bey Hajinski Վիքիպահեստում |
Ջամո բեկ Սուլեյման բեկ օղլի Հաջինսկի (ադրբ.՝ Camo bəy Süleyman bəy oğlu Hacınski, հունիսի 14, 1888, Ղուբա, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - 1942, Վյատլագ, Վերխնեկամսկի շրջան, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի հասարակական-քաղաքական և պետական գործիչ, Փոստի և հեռագրական ծառայության նախարար՝ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության կառավարության չորրորդ և հինգերորդ կաբինետում, Ադրբեջանի ազգային խորհրդի անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջամո բեկ Հաջինսկին ծնվել է 1888 թվականի հունիսի 14-ին Ղուբայում։ Ջամո բեկը ստացել է կրթությունը Բաքվի գիմնազիայում։ 1907 թվականին Գիմնազիան ավարտելուց հետո նա սկսել է աշխատել որպես թղթակից։ Ջամո բեկ Հաչինսկին 1914 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Այնուհետև ընդունվել է տնտեսագիտության ֆակուլտետ։
1915 թվականի դեկտեմբերից մինչև 1917 թվականի ապրիլը Ջամո բեկը աշխատել է որպես Մուսուլման փախստականների կոմիտեի հանձնակատար։ Նա եղել է 1916 թվականին «Մուսուլմանական դրամա» ընկերության, իսկ 1917 թվականին ՝ Ադրբեջանի հնագիտական ընկերության հիմնադիրներից մեկը։ 1917 թվականի ապրիլին Ջամո բեկ Հաջինսկին նշանակվել է Ռուսաստանի Ժամանակավոր Կառավարության Անդրկովկասյան կոմիտեի իրավաբան։ Հուլիսին նա ընտրվել է Անդրկովկասի գյուղական համայնքի Գործադիր կոմիտեի ղեկավարի տեղակալը։
1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության հռչակումից հետո Ջամո բեկ Հաջինսկին դարձել է Փոստի և հեռագրական ծառայության նախարար[2]։ 1922 թվականի դեկտեմբերի 10-ին Ջամո բեկ Հաչինսկին ձերբակալվել է։ 1928 թվականի հունիսին Ջամո բեկն ազատ է արձակվել և վերադարձել է Բաքու[3]։
1937 թվականին Ջամո բեկ Հաջինսկին կրկին ձերբակալվել է։ Ջամո բեկը մահացել է 1942 թվականին Սիբիրում գտնվող Վյատկայի հատուկ ճամբարում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Азербайджанская Демократическая Республика (1918―1920). Законодательные акты. (Сборник документов). — Баку, 1998
- Азербайджанская Демократическая Республика (1918―1920). Парламент. (Стенографические отчеты). — Баку, 1998
- AXC-nin Ensiklopediyası.İki cilddə. Birinci cild. B, cild. 2004, s.410-411.
- Nəsib Nəsibzadə. Azərbaycan Demokratik Respublikası. B.1990, s.86
- H. Əhmədov. Azərbaycan məktəb və pedaqoji fikir tarixi. Bakı։ Elm və təhsil, 2014. - səh. 337-338
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ İltifat Əliyarlı. Azərbaycan Xalq Cümhuriyyəti dövründə rabitənin inkişafı. "Mütərcim nəşriyyat", Bakı-2009 səh. 85-90
- ↑ «Cumhuriyyet-100». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
- ↑ ВЕКИЛОВ, Р.А. (1998). ИСТОРИЯ ВОЗНИКНОВЕНИЯ АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ (PDF). Баку: Элм. էջ 25. ISBN 5-8066-0889-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.