Ջալալիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջալալիններ, ջելալիններ, ապստամբներ Օսմանյան կայսրությունում 16-17-րդ դարերում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջալալիններ» անվանումն առաջացել է 1519 թվականին Թոքաթի (Եվդոկիա) ապստամբության ղեկավարի՝ ոմն Ջելալի անունից։

Ջալալինների հիմնական զանգվածը գյուղացիներն էին, նաև մանր ֆեոդալները։ Ջալալինների շարժումը բաժանվում է երեք շրջանի։

  • Առաջին՝ 1598-1608․ ղեկավարները մանր ֆեոդալներն էին, որոնք պայքարում էին իրենց ավատական տիրույթների և իրավունքների վերականգնման համար։ Ընդգրկել է Փոքր Ասիան, Արևմտյան Հայաստանը։
  • Երկրորդ՝ 1608-1610․ օսմանյան լծի դեմ ապստամբել են մի շարք նվաճված ժողովուրդներ, մասնավորաես՝ քրդերը։ Ղեկավարներից մեկը՝ Ջանփոլադ Օղլին, իր գրաված շրջանները հռչակել է անկախ, կոչ արել պայքարել օսմանյան կառավարության դեմ։ Շարժումը ծավալվել է Միջագետքում, Սիրիայում, Լիբանանում։ *Երրորդ՝ 1622-1628․ կառավարության դեմ ապստամբել է Էրզրումի (Կարին) Աբազա փաշան, որի նպատակն էր բարեփոխումների միջոցով ամրապնդել ֆեոդալների իշխանությունը։ Ապստամբությունը ծավալվել է Արևմտյան Հայաստանի տարածքում։ Այդ ապստամբությունները հսկայական վնաս հասցրին Օսմանյան կայսրության ժողովուրդներին՝ հայերին, թուրքերին, քրդերին և այլն։

Ջալալիններ․ մի իսկական պատուհաս են եղել հայերի համար։ Նրանց հրոսակախմբերը տասնամյակներ շարունակ ամայացրել են Հայաստանը, ավերել բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր, խոշտանգել ու կոտորել, գերեվարել հազարավոր մարդկանց, բազում հայեր հարկադրված հեռացել են երկրից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զուլալյան Մ․ Կ․, Ջալալինների շարժումը և հայ ժողովրդի վիճակը Օսմանյան կայսրության մեջ (16-17 դարեր), Երևան, 1966։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 469 CC-BY-SA-icon-80x15.png