Jump to content

Պրոֆեսիոգրամմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրոֆեսիոգրամմա (լատին․՝ Professio՝ մասնագիտություն, Gramma՝ գրանցում) այս կամ այն մասնագիտությունը նկարագրող նշանների համակարգ է, որը ընդգրկում է սահմանված նորմերի ու պահանջների այն ցանկը, որը ներկայացվում է տվյալ մասնագիտությանը կամ մասնագետին։ Մասնավորապես, պրոֆեսիոգրամման կարող է ընդգրկել հոգեբանական հատկանիշների այնպիսի ցանկ, որին պետք է համապատասխանեն կոնկրետ մասնագիտական խմբերի ներկայացուցիչները։ Բացի վերը նշվածից, պսիխոգրամման կիրառելի է նաև հակաճգնաժամային կադրային քաղաքականության մշակման մեջ։

Պրոֆեսիոգրամման ունի հետևյալ կառուցվածքը՝

  • ճշգրիտ հասցե (կոնկրետ մասնագիտություն, այդ թվում՝ որոշակի մասնագիտություններ, որոնք տարբերվում են ըստ աշխատանքի առանձնահատկության և առարկայի ազդեցության).
  • կարողությունների, հմտությունների, գիտելիքների ծավալ, որոնք անհրաժեշտ են աշխատակազմի պատրաստման ու վերապատրաստման համար։ Հիմնական կողմը ներառում է այն պահանջները և պայմանները, որոնք ներկայացվում են մասնագիտական պատրաստմանը, կոնկրետ մասնագիտական պատրաստման բովանդակությանը, հատկանիշներին ու հատկություններին, որոնք արտացոլում են յուրաքանչյուր անձի մասնագիտական, բարոյական և ճանաչողական ուղղությունները, մասնագիտական պատրաստության ծավալն ու բովանդակությունը.
  • հոգեֆիզիոլոգիական հակացուցումները և պահանջները մասնագիտությանը։

Պրոֆեսիոգրամման թույլ է տալիս արտացոլել այն հոգեֆիզիոլոգիական և անհատական առանձնահատկությունները, որոնք խոչընդոտում են մասնագիտական գործունեության իրականացմանը՝

  • մասնագիտական վնասներն են՝ կոնֆլիկտները գործընկերների հետ, մշտական լարվածությունը, գործունեության միօրինակությունը և այն ամենը, որը կարող է պատճառ դառնալ աշխատակցի մասնագիտական դեֆորմացիային.
  • մասնագիտական պատրաստումների ու վերապատրաստումների հնարավորությունների մեծացում, եթե դա պահանջում է մասնագիտական գործունեությունը.
  • աշխատանքի բարոյական ստիմուլներ, որոնք մոտիվացնող ազդեցություն են ունենում աշխատակցի վրա.
  • ուսումնական մասնագիտական հաստատություններ, որոնք պատրաստում են կոնկրետ մասնագիտությամբ։

Ինժեներական հոգեբանություն

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]