Պրոմեթևսականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Լեհական Պրոմեթևս», Օրաս Վերնե (1831)

Պրոմեթևսականություն (լեհ.՝ Prometeizm), լեհ քաղաքական գործիչ, 1918-1935 թվականներին Լեհաստանի Երկրորդ Հանրապետության ղեկավար Յուզեֆ Պիլսուդսկու կողմից սկսված քաղաքական նախագիծ։ Նախագծի նպատակն էր Ռուսական կայսրության և դրա իրավահաջորդ ռուսական պետությունների, այդ թվում Խորհրդային Միության թուլացումն ու քայքայումը այդ տարածքների ոչ ռուսական ժողովուրդների անկախական շարժումների աջակցման միջոցով[1]։

Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում պրոմեթևսականությունը և Պիլսուդսկու մեկ այլ գաղափարը՝ Ծովամիջյան դաշնությունը, կազմում էին նրա և իր համակիրների իրար փոխլրացնող երկու աշխարհաքաղաքական ռազմավարություններ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Richard Woytak, "The Promethean Movement in Interwar Poland," East European Quarterly, vol. XVIII, no. 3 (September 1984), pp. 273–78.
  2. "Pilsudski hoped to build not merely a Polish nation state but a greater federation of peoples under the aegis of Poland which would replace Russia as the great power of Eastern Europe. Lithuania, Belorussia and Ukraine were all to be included. His plan called for a truncated and vastly reduced Russia, a plan which excluded negotiations prior to military victory." Richard K Debo, Survival and Consolidation: The Foreign Policy of Soviet Russia, 1918–1992, Google Print, p. 59, McGill-Queen's Press, 1992, 0-7735-0828-7.