Պրոթեզավորում
Պրոթեզավորում (ֆր.՝ prothese, հունգ.՝ лроадеспд - միացում, հավելում),
- բժշկական օգնության ձև։
- Բժշկատեխնիկական դիսցիպլին, մշակում է միջոցառումների համակարգ, որի նպատակն է հիվանդների և հաշմանդամների օրգանների կորցրած ֆունկցիայի (մասնակի) և ձևի վերականգնումը։
Ընդհանուր նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի նեղ իմաստով Պ․ պրոթեզների և պրոթեգաօրթոպեդիական հարմարանքների (ապարատներ, սեղմիրաններ, կոշիկներ և այլ սարքավորումներ) նախագծումը, պատրաստումը և օգտագործումն է։ Սոցիալական առումով Պ․ հիվանդների և հաշմանդամների ապահովումն է ձեռնափայտերով, հենակներով, հատուկ սայլակներով ևն։ Պրոթեզավորումը սերտորեն առնչվում է օրթոպեդիայի, արավմաաոչոգիայի, վերականգնողական վիրաբուժության, ֆիզիոլոգիայի, կենսամեխանիկայի, էլեկտրոնիկայի հետ։ Ռուսաստանում, 1916 թվականին մի շարք քաղաքներում բացվել են պրոթեզային արհեստանոցներ։
Սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնուհետև ԽՍՀՄ-ում ստեղծվել են պրոթեգաօրթոպեդիական ձեռնարկություններ, հեռավոր շրջաններում բնակվող հաշմանդամներին սպասարկելու նպատակով գործում են արտագնաց բրիգադներ՝ պրոթեզային արհեստանոցներով։ ԽՍՀՄ-ում Պրոթեզավորման զարգացմանը նպաստել են Ն․ Պրիորովի, Ն․ Բուրդենկոյի և այլոց աշխատանքները։ ԽՍՀՄ-ում Պրոթեզավորման հիմնական սկզբունքները հաստատված են ԽՍՀՄ և միութենական հանրապետությունների 1972 թվականի առողջապահության վերաբերյալ օրենսդրության հիմունքներով։ Սահմանվել են անվճար կամ զեղչով պրոթեզներ ստացող անձանց կատեգորիաները, պրոթեզներով ապահովելու պայմաններն ու կարգը։ Աչքի և ատամների պրոթեզներով ապահովելու գործն իրականացնում են առողջապահության, մնացած պրոթեզներով՝ սոցիալական ապահովագրության մարմինները։ Բարդ պրոթեզների պատրաստման համար հիվանդին տեղավորում են ստացիոնարում, տրվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ (օրացուցային 30 օրից ոչ ավելի)։ Ժամանակակից Պրոթեզավորման բնագավառում ֆիզիոլոգների և մասնավորապես կենսամեխանիկների ներգրավումը նպաստեց հաշմանդամների շարժողական ֆունկցիաների առավել խորը ուսումնասիրմանը, առաջադրվեցին պրոթեզների մշակման նոր պահանջներ։
Ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովետական գիտնականներն աշխարհում առաջինն են մշակել և ներդրել վերին վերջույթի կենսաէլեկտրական ղեկավարման պրոթեզներ։ Ուսումնասիրվել են վերջույթների ծայրատման սահմաններն ու մեթոդները, ճշտվել են ծայրատի հիվանդությունների ու արատների պատճառներն ու կանխարգելման միջոցառումները, ներդրվել է ևման նոր մեթոդ՝ վիրահատությունից անմիջապես հետո (էքսպրես-պրոթեզավորում), պարզաբանված են երեխաների ևման առանձնահատկությունները ծայրատումից հետո և վերջույթների զարգացման արատների դեպքում։ ԽՍՀՄ-ում Պրոթեզավորման բնագավառի հաջողությունները լուսաբանվում են «Օրթոպեդիա, տրավմատոլոգիաի պրոտեզիրովան» («Ортопедия, травматология и протезирование», 1955 թվականից) և այլ ամսագրերում։
Երևանի արհեստանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանում Պրոթեզավորման առաջին արհեստանոցը բացվել է 1926 թվականին (1930-1937 թվականին խորհրդատուն եղել է Ք․ Պետրոսյանը), որը 1936 թվականին վերածվել է կոմբինատի, իսկ 1948 թվականին՝ գործարանի։ Վերջինս Հայրենական պատերազմի հաշմանդամներին և հենաշարժական ապարատի բնածին ու ձեռքբերովի ձևախախտումներով հիվանդներին ապահովում է տարբեր տեսակի պրոթեզներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 434)։ |