Պրինցիպալմարկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պրինցիպալմարկտ
գերմ.՝ Prinzipalmarkt
Münster, Prinzipalmarkt -- 2014 -- 6858.jpg
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Գտնվում էՄյունստեր
Երկարություն230 ± 1 մետր

Պրինցիպալմարկտ (գերմ.՝ Prinzipalmarkt), պատմական փողոց Մյունստեր քաղաքում։ Փողոցի անունը թարգմանվում է «գլխավոր փողոց»։ Փողոցին յուրահատուկ տեսք է հաղորդում երկու կողմերով ձգվող կամարաշարը։

2006 թվականին գերմանական երկրորդ հեռուստաալիքի անցկացրած հարցումների ժամանակ Պրինցիպալմարկտը Գերմանիայի ճարտարապետական տեսարժան վայրերի մեջ զբաղեցրել է չորրորդ տեղը։ Փողոցը հաճախ անվանում են Մյունստերի հյուրանոց գերմ.՝ gute Stube:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրինցիպալմարկտը 1863 թվականին

Պրինցիպալմարկտը «շուկայի փողոց» անունով հայտնի է եղել դեռևս 12-րդ դարում։ 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին փողոցը սկսում է ստանալ ժամանակակից տեսքը, որում առանձնանում է հին քաղաքապետարանի (ռատուշա) շենքը։ Մոտ 1500 թվականին փողոցը ստանում է այն տեսքը, ինչ ունի այսօր։ Ներկա անվանումը փողոցն ստացել է 17-րդ դարում։

Պրիցիպալմարկտ, 1945 թվական

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում դաշնակիցների ավիառմբահարման հետևանքով փողոցի շինությունները գրեթե ոչնչացվել են։ Օրինակ՝ 1944 թվականի հոկտեմբերի 28-ին մի քանի ռումբեր են ընկել քաղաքապետարանի հին շենքին (ռատուշա), որի արդյունքում շենքն այրվել է, իսկ գոթական ոճով ճակտոնը` քանդվել։

1947 թվականից սսվում է փողոցի վերականգնումը։ Այն կատարվել է խնամքով. ճարտարապետները փորձել են առավելագույնս ճիշտ վերականգնել փողոցի նախապատերազմյան տեսքը` խուսափելով ժամանակակից նյութերի և տեխնոլոգիաների կիրառումից։ 1954 թվականի նոյեմբերի 25-ին Պրինցիպալմարկտից հանվել են տրամվայի գծերը։ 1958 թվականին վերականգնման աշխատանքները գրեթե ավարտվել են։

Պրինցիպալմարկտի առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրինցիպալմարկտը 2009 թվականին

Պրինցիպալմարկտի արտաքին տեսքը բնորոշվում է շենքերի ինքնատիպ ճակտոններով, որոնք կամարի տեսք ունեն և ձգվում են փողոցի երկու կողմերով։ Նրանց առանձնահատկությունն այն է, որ ամբողջ փողոցում չկան լիարժեք նման երկու ճակատային մաս, սակայն բոլորը միավորված են ընդհանուր մեկ ոճով։ Պրինցիպալմարկտի ամենահայտնի շենքերն են Մյունստերի հին քաղաքապետարանը, Սուրբ Լամբերտի եկեղեցին, քաղաքապետարանի աշտարակը։

Հին քաղաքապետարանի շենքի ճակտոնը

Միջին դարերում շենքերի ցածրադիր հարկերը ծառայել են որպես առևտրական կետեր։ Այդ նշանակությունն ունեցել են մինչև 2005 թվականը, երբ ամբողջ առևտուրը տեղափոխվեց Münster Arkaden առևտրի կենտրոն։ Սակայն մտահոգություն ունենալով, որ առևտրի արգելքը կհանգեցնի քաղաքի պատմական կենտրոնի խամրելուն (այդպես եղավ, օրինակ, Օբերհաուզենի հետ), որոշվեց, այնուամենայնիվ, բացել որոշ խանութներ ու սրճարաններ։

Պրինցիպալմարկտը տեղի պետական մայրուղիների հաշվարկման զրոյական կետն է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jahres-Statistik 2009 der Stadt Münster Archived 2012-07-15 at the Wayback Machine., S. 12. Website des Amtes für Stadtentwicklung, Stadtplanung, Verkehrsplanung der Stadt Münster. Abgerufen am 11. August 2010.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Roswitha Rosinski: Der Umgang mit der Geschichte beim Wiederaufbau des Prinzipalmarktes in Münster/Westf. nach dem 2. Weltkrieg. Bonn : Habelt, 1987, ISBN 3-7749-2230-6
  • Karl-Heinz Kirchhoff: Der Prinzipalmarkt mit Michaelisplatz, Gruetgasse, Syndikatgasse und Syndikatplatz. Münster : Aschendorff, 2001, ISBN 3-402-06643-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]