Պտտվող տուն, 1921, 183
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Պաուլ Կլեե |
տարի | 1921 |
բարձրություն | 37,7 սանտիմետր |
լայնություն | 52,2 սանտիմետր |
գտնվում է | Տիսեն-Բորնեմեսի թանգարան[1] |
հավաքածու | Տիսեն-Բորնեմեսի թանգարան[1] |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Պտտվող տուն, 1921, 183» (անգլ.՝ Revolving House), գերմանացի նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, 20-րդ դարի խոշոր ավանգարդիստ արվեստագետ Պաուլ Կլեեի նկարներից։ Ստեղծագործությունը նկարված է թղթին ամրացրած թանզիվի վրա գուաշով։ Չափերն են՝ 37,7 × 52,2 սմ։
Այսօր «Պտտվող տուն, 1921, 183» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տիսեն-Բորնեմեսի թանգարանում[2] (Մադրիդ, Իսպանիա)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պտտվող տուն, 1921, 183» ստեղծագործությունում հեղինակի պատկերած երկրաչափական կոնստրուկցիաները նման չեն հեղինակի ոճին․ այն ավելի շատ նման է Բաուհաուզ դպրոցի ոգուն, որտեղ նա դասավանդել է ժամանակին[3]։
Այստեղ հեղինակը ցույց է տալիս քաղաքի՝ իր ընկալումն ինչպես ճակատների շարք, որոնք պտտվում են առանցքի շուրջ։ Նկարն արված է ոչ ավանդական տեխնիկայով․ գուաշով նկարել է թղթի վրա կպցրած թանզիվի վրա[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.museothyssen.org/en/thyssen/ficha_obra/409
- ↑ «Revolving House, 1921, 183 - Klee, Paul. Museo Nacional Thyssen-Bornemisza». www.museothyssen.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 31-ին.
- ↑ 3,0 3,1 Краткий путеводитель по музею, 2019, էջ 46
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Национальный музей Тиссен-Борнемиса. Краткий путеводитель по музею = Museo Nacional Thyssen-Bornemisza / пер. Н. Носенко, С. Самарина. — Мадрид: Музей Тиссен-Борнемиса, 2019. — С. 46. — 73 с. — ISBN 978-84-15113-22-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պտտվող տուն, 1921, 183» նկարը Տիսեն-Բորնեմեսի թանգարանի կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտտվող տուն, 1921, 183» հոդվածին։ |