Պտտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պտտան ջրաչափական, ջրի հոսքի արագությունը չափող սարք։

Սարքի գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքի գործողությունը հիմնված է ջրի հոսքի արագության և շարժվող հոսքի մեջ տեղավորված թիակավոր պտուտակի պտուտաթվի միջև եղած կախվածության վրա։ Պտուտակի պտուտաթիվը փոխանցվում է դիտողին էլեկտրական ազդանշանման համակարգով կամ սևռվում սարքի Իրանի վրա տեղադրված մեխանիկական հաշվիչով։ Կան պտտանների մեծ թվով մոդելներ, այդ թվում հոսքում ջրի արագության մեծությունն ու ուղղությունը չափող, պտտանի առանցքի ուղղության վրա հոսանքի արագության պրոյեկցիայի մեծությունը չափող պտտանները։

Պտուտաթվի հոսքի արագության միջև եղած կապը պտտանի յուրաքանչյուր նմուշի համար սահմանվում է ստուգաճշտմամբ։ Պտտանով կարելի է չափել 0,03 մինչև 10-12 մ/վրկ արագությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png