Jump to content

Պտյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեծյալով ռիտոն (Էրեբունի)

Պտյակ, հունական եղջյուր, եղջերագավաթ, ռիտոն (հին հունարեն՝ [ῥυτόν] error: {{lang}}: text has italic markup (help)  — եղջյուր խմելու համար, հին հունարեն՝ ῥέω  — հոսք), եղջյուրի տեսքով, ներքևի նեղ վերջավորությունում ոչ մեծ անցքով խմելու (սովորաբար գինու) հին անոթ։ Պտյակները պատրաստվել են մետաղից, կավից, եղջյուրից, զարդապատվել բարձրաքանդակներով և փորագրություններով։ Արծաթե պտյակը հայտնաբերվել է Էրեբունիի պեղումներից («էրեբունի թանգարան, Երևան): Կենդանու գլխի պատկերով (երբեմն թաթով) ավարտվող կարճ, լայն պտյակները բնորոշ են հին հունական արվեստին։ Ասիական տիպի պտյակները երկարավուն են, վերջույթում՝ քանդակապատկերով (կենդանու կամ մարդակերպ էակի մարմին)։ Հայաստանի տարածքում (Արտաշատում, Էրեբունիում և այլուր) պեղումներով հայտնաբերվել են թե՝ տեղական, թե՝ բերովի բազմաթիվ պտյակներ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտյակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 413