Հեծյալով ռիտոն (եղջերագավաթ)
Հեծյալով ռիտոն | |
---|---|
[[Պատկեր:|280px|]] ' | |
նյութ | արծաթ |
բարձրություն | 46 սմ |
լայնություն | 14 սմ, ստորին մասի երկարություն`28 սմ |
քաշ | 1.8 կգ |
Հեծյալով ռիտոն, գինի խմելու հին անոթ, եղջյուր՝ հեծյալի տեսքով և ստորին նեղ վերջավորությամբ ու ոչ մեծ անցքով։
Ռիտոնների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիտոն անվանումն առաջացել է հունարեն «եղջյուր» բառից։ Ռիտոններ պատրաստվել են մետաղից, կավից, եղջյուրից, զարդապատվել են բարձրաքանդակներով և փորագրություններով։ Կենդանու գլխի պատկերով ավարտվող կարճ, լայն ռիտոնները բնորոշ են հին հունական արվեստին։ Ասիական տիպի ռիտոնները երկարավուն են, վերջույթում` քանդակապատկերներով[1]։
Հեծյալով ռիտոնի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս եղջերագավաթը արծաթե է, հեծյալի տեսքով, երկար աղեղնաձև լայնափողով և փոքր առաջամասով։ Նժույգը նստած վիճակում է, ունի լավ արտահայտված սմբակներ, կարճ բաշ, ընդգծված երասանակ։ Թամբատակի թաղիքը ետևի կողմում ունի աստիճանավոր ելուստներ և աղեղնաձև զարդեր։ Թաղիքի վրա պատկերված են դեմ դիմաց նստած այծեր և ցուլ։ Հեծյալի հագին կա ներքևում նեղացող անդրավարտիք, կարճ թևքերով մարմնին կիպ նստող վերնազգեստ։ Ուղիղ նստած մորուքավոր հեծյալի գլխին կա բարձր գլխարկ, որի երկու կողմերում պատկերված են թռչուններ։ Աջ կողքից կախված է աքինակը։ Նժույգի առջևի երկու ծնկներին և կրծքին կան անցքեր[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էրեբունի թանգարան․ Հուշանվերների կրպակ». .erebuni.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց - թանգարան, Կատալոգ, Երևան, 2017 թ.