Պտղավիժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պտղավիժում, պտղաթափ, պտուղների թափման երևույթ։ Տեղի է ունենում 1 ծաղկման փուլում և ծաղկումից անմիջապես հետո, 2 ծաղկումից երկու շաբաթ անց և 3 ծաղկումից 1-1,5 ամիս հետո և կոչվում է «հունիսյան պտղավիժում»։

Հիմնական պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղավիժման հիմնական պատճառներն են ծաղկի կառուցվածքի թերությունները, փոշոտման և բեղմնավորման վրա ազդող արտաքին և ներքին անբարենպաստ պայմանները՝ սննդանյութերի և ջրի անբավարար քանակը, վնասատուները, հիվանդությունները, ինչպես նաև պղտատեսակների սորտերի ֆիզիոլոգիական անհամապատասխանությունը։

Կանխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղավիժումը կանխելու համար մինչև ծառերի ծաղկումը պետք է կատարել այգիների ազոտական սնուցում, կարգավորել հողերի ջրային ռեժիմը և այլն։ Արդեն տնկարկներ հիմնելիս՝ խաչաձև փոշոտվող տեսակները՝ խնձորենին, տանձենին, ծիրանենին, բալենին, կեռասենին, սալորենին պետք է ապահովել համապատասխան փոշոտիչներով։ Պտղատու ծառերի բնականոն փոշոտման համար անհրաժեշտ է այգիների մոտ տեղադրել մեղվաընտանիքներ՝ մեկ հատի համար 2-3 փեթակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 411