Պտկաթաղի վանք
Պտկաթաղի վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Ներկա վիճակ | խոնարհված |
Ճարտարապետական տիպ | Վանք |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1670 |
Պտկաթաղի վանք, վանք Արցախի Հանրապետությունում, Հադրութի շրջանի Ծակուռի գյուղում։ Ընդգրկված է Ծակուռիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքը գտնվում է Ծակուռի և Թաղոտ գյուղերի արանքում, Մինգոլտեղ գետակի աջ ափին, զառիվայրի վրա։ Հնագույն վանքից պահպանվել է միանավ եկեղեցին։ Ըստ պահպանված արձանագրության այն կառուցվել է 1670 թվականին, տեղական կոշտ կայծքարով։ Եկեղեցու մոտ նկատելի են տարբեր շինությունների հետքեր[1]։
Եկեղեցու ներքին չափերը 5,30x10,50 մ է։ Չորս մույթերի վրա հենված ծածկը փլվել է։ Բեմի երկու կողմերում՝ պատի մեջ ագուցված են փոքրաքանդակ զարդանախշերով և փորագրություններով խաչքարեր, որոնցից մեկի վրա արձանագրված է «Խաչս Թադէոսի», մյուսի վրա՝ «Խաչս...Հալոյի»։ Պատերի տակ թաղված են բազմաթիվ սրբատաշ քարեր, ջարդված խաչքարերի, տապանաքարերի մասեր։
Եկեղեցու հյուսիսային կողմում, գետակի մյուս ափին, թփերի ու պտղատու ծառերի արանքում նկատելի են հին շենքերի հիմնապատեր, ձևավոր քարերի կույտեր։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծակուռիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Հադրութի շրջան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Շահեն Մկրտչյան, «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1985