Պուտինի մարդիկ
Պուտինի մարդիկ անգլ.՝ Putin's People: How the KGB Took Back Russia and Then Turned on the West | |
---|---|
Հեղինակ | Քեթրին Բելթոն |
Տեսակ | գիրք |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 640 |
Հրատարակիչ | HarperCollins |
Հրատարակման տարեթիվ | ապրիլ 2020 |
ԳՄՍՀ | 978-0-374-71278-5 |
«Պուտինի մարդիկ։ Ինչպես ՊԱԿ-ը հետ վերադարձրեց Ռուսաստանը և հարձակման անցավ Արևմուտքի ուղղությամբ» (անգլ.՝ Putin's People: How the KGB Took Back Russia and Then Took on the West), բրիտանացի լրագրող Քեթրին Բելթոնի գիրքը, որը լույս է տեսել 2020 թվականի ապրիլին։ Գրքում խոսվում է Վլադիմիր Պուտինի իշխանության գալու մասին և այն մարդկանց, որոնք այդ ժամանակաշրջանում շրջապատել են նրան։ Հրատարակումից հետո գրքում հիշատակված մի շարք կերպարներ և կազմակերպություններ դատական հայցեր են ներկայացրել հեղինակի դեմ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի հեղինակը բրիտանացի լրագրող Քեթրին Բելթոնն է, որը եղել է «Financial Times»-ի մոսկովյան բյուրոյի թղթակից և 16 տարի ապրել Ռուսաստանում, որտեղ ծանոթացել է օլիգարխների, պաշտոնյաների, հատուկ ծառայությունների աշխատակիցների ու կրեմլի ասեկոսեների հետ[1]։
Գրքում նշվում է, թե «ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած խումբը, որը բաղկացած էր ՊԱԿ-ի նախկին սպաներից և ուժայիններից, իր ազդեցության տակ վերցրեց հետխորհրդային տնտեսության հիմնարար ընկերություններն ու պետական ինստիտուտները»[2]։
Գիրքն ունի լրագրողական հետաքննության ձևաչափ, պարունակում է բազմաթիվ աղբյուրներ, ինչպես օրինակ կրեմլյան ասեկոսեներ տարածողների, դիվանագետների, հետախուզության աշխատակիցների, դատախազների, քրեական տարրերի և օլիգարխների վերաբերյալ մեկնաբանություններ, որոնք հիմնականում անանուն են[1][2]։ Գրքի գլխավոր բաժինը ՅՈւԿՈՍ ընկերության պատմությունն է[2]։
Վեճեր և վարույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին HarperCollins հրատարակչության դեմ, որը թողարկել էր «Պուտինի մարդիկ» գիրքը, դատական մի քանի հայց էր ներկայացվել։ Հայցվորների գրքի հեղինակին մեղադրում էին զրպարտության մեջ։ Դրանց թվում էին միլիարդատեր և «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, «Альфа-Групп-ի» համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը, գործարար Պյոտր Ավենը, գործարար Շալվա Չիգիրինսկին, ինչպես նաև «Ռոսնեֆտ» ընկերությունը[2]։
Աբրամովիչը հայտարարել էր, որ գիրքը պարունակում է «կեղծ և արատավորող» պնդումներ, իսկ հայցի նպատակն այն փաստի վիճարկումն էր, որ «Չելսի» ակումբն Աբրամովիչը գնել է Պուտինի հանձնարարությամբ[3]։ Ֆրիդմանի մամուլի քարտուղարի խոսքով՝ «ո՛չ Ավենը, ո՛չ Ֆրիդմանը ավելի վաղ չեն իմացել դատական մյուս գործընթացների մասին», որոնք կապված են գրքի հետ, ինչպես նաև «նրանք մյուս հայցվորների կամ նրանց փաստաբանների հետ չեն քննարկել և չեն համակարգել իրավաբանական ռազմավարությունը»[3]։ HarperCollins հրատարակչության ներկայացուցիչները Բելթոնի գիրքն անվանել են «կարևոր և բարեխղճորեն իրականացված աշխատանք» ու խոստացել դատարանում պաշտպանել նրա շահերը[4]։
Հայցերի լսումներն սկսվել են 2021 թվականի հուլիսի 28-ին Լոնդոնի թագավորական դատարանում[5]։ Հուլիսի 29-ին կողմերը կնքել էին նախադատական համաձայնություն, համաձայն որի ձեռք էր բերվել պայմանավորվածություն այն մասին, որ վերահրատարակություններում կջնջվեն գրքի բոլոր այն հատվածները, որտեղ նշվում է ՊԱԿ-ի հետ գործարարների կապի մասին։ Բացի այդ, հրատարակչությունը ներողություն կխնդրի գործարարներից այն բանի համար, որ գրքի հեղինակ Քեթրին Բելթոնը գրքի հրատարակումից առաջ մեկնաբանություն չի խնդրել նրանցից[6]։
Արտադատական կարգով հրատարակչության հետ պայմանավորվածություն է ձեռքբերել միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը, որը պահանջում էր գրքից հեռացնել այն հատվածը, համաձայն որի Ուսմանովն օգտագործել է «Газпроминвестхолдинг-ի» ղեկավարի իր պաշտոնը անձնական կարողության մեծացման համար, ինչպես նաև փորձել է «ներթափանցել» բրիտանական էլիտա կամ «դառնալ» դրա «վստահված անձը»։ Արդյունքում գրքում փոփոխություններ են արվել՝ համաձայն Ուսմանովի պահանջների[7]։
Գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«The Times»-ը և «Financial Times»-ը «Պուտինի մարդիկ» գիրքն անվանում են ժամանակակից Ռուսաստանի, Պուտինի և նրա շրջապատի մասին ամենալավ գիրքը[1]։
«The Guardian»-ը գիրքն անվանում է «պուտինյան վարչակարգի անատոմիայի մինչև մանրուքներն ուսումնասիրություն» և համեմատում Ջոն Լե Կարրեի վեպերի հետ[1]։
«The Spectator-ի» Կարծիքով՝ Բելթոնը «ոչ միայն փաստաթղթավորել է ՊԱԿ-ից իշխանության ղեկին աշխատակիցների վերելք, այլև հետևել է, թե ինչպես է շրջապատն իրականացրել ողջ երկրի ու նրա ֆինանսների գրավում»[1]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին «Պուտինի մարդիկ» գիրքը դարձել է «The Times», «The Sunday Times» և «The Daily Telegraph» թերթերի վարկանիշներով «տարվա գիրք»[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Люди Путина»: одиссея офицера КГБ, который навсегда остался в Дрездене Արխիվացված 2021-05-08 Wayback Machine // BBC, 10 июня 2020
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Два миллиардера и «Роснефть» подали в суд на издателя книги «Люди Путина» Արխիվացված 2021-05-15 Wayback Machine // РБК, 2 мая 2021
- ↑ 3,0 3,1 3,2 FT: Российские миллиардеры и «Роснефть» подали иски к издателю книги «Люди Путина» Արխիվացված 2021-05-02 Wayback Machine // Новая газета, 2 мая 2021
- ↑ Фридман, Авен, Чигиринский и «Роснефть» подали в суд на издателя книги «Люди Путина» Արխիվացված 2021-05-11 Wayback Machine // Meduza, 2 мая 2021
- ↑ В Лондоне начался суд по искам Романа Абрамовича и "Роснефти" к автору книги "Люди Путина" Արխիվացված 2021-07-29 Wayback Machine, BBC, 28.07.2021
- ↑ «Люди Путина» не выдержали напора. Почему российских бизнесменов возмутила книга Кэтрин Белтон Արխիվացված 2021-07-30 Wayback Machine // Коммерсант, 29 июля 2021
- ↑ «Алишер Усманов вслед за другими российскими миллиардерами добился внесения правок в книгу «Люди Путина»». Meduza. 28 декабря 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 28 декабря 2021-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- A KGB Man to the End. The origins of Putin’s worldview—and the rise of Russia’s new ruling class // The Atlantic
- Breakingviews — Review: Russian capitalism binds «Putin’s People» // Reuters
- How Putin pushed aside the oligarchs and made Russia his own // The Washington Post
- Moscow rules in London: how Putin’s agents corrupted the British elite // The Spectator
- Putin’s People by Catherine Belton review — a groundbreaking study that follows the money // The Guardian
- Putin’s People by Catherine Belton review: the book that reveals the truth about Russia // The Daily Telegraph
- Putin’s People by Catherine Belton review — the most important book on modern Russia // The Times
- ‘Putin’s People’ Documents the Ruthless and Relentless Reach of Kremlin Corruption // The New York Times
- Putin’s People: How the KGB Took Back Russia and Then Turned on the West // Financial Times
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Текст книги // Google Books