Պումասիպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պումասիպա
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԱնդրեյ Կուզնեցով
ՍցենարիստԱնդրեյ Կուզնեցով
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն13 րոպե
Թվական2010

«Պումասիպա» (ռուս.՝ «Пумасипа», մանսիների լեզվով՝ երախտագիտություն), 2010 թվականի ռուսական մուլտֆիլմ, որն ստեղծվել «Պիլոտ» ստուդիայում։ Ռեժիսոր Անդրեյ Կուզնեցովը ստեղծել է այն «Երկու որսորդներ» մանսիական հեքիաթի հիման վրա։

Մուլտֆիլմը «Գունավոր քարերի սարը» մուլտսերիալի մաս է։ Մուլտֆիլմի սկզբում «Մենք ապրում ենք Ռուսաստանում՝ Խանտի-Մանսիյսկում» պլաստիլինե գրադրվագն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պումասիպա» մանսիների լեզվով նշանակում է «երախտագիտություն»։

Կար-չկար, նույն գյուղում երկու որսորդ կար։ Առաջինը, որի անունը Օլսին էր, հաջողակ ու ճարպիկ մարդ էր և տուն շատ ավար էր բերում։ Իսկ մյուսը վախկոտ ու ծույլ էր, բայց նա սիրում էր պարծենալ հարևանների մոտ, թե ինքն լավագույն որսորդն ու ձկնորսն է, նրա անունն Կինլաբազ էր։ Եվ նույն գյուղում ապրում էր մի աղջիկ՝ Նեյը, խելացի և գեղեցիկ։ Շատ տղաներ ցանկանում էին ամուսնանալ նրա հետ։ Օլսինը և Կինլաբազը խնդրում են աղջկա ձեռքը։ Նեյը պատասխանում է. «Ինձ համար դժվար է ընտրել ձեզնից մեկին։ Գնացեք տայգա, որ մեկդ հարուստ ավար բերի, նրա հետ էլ կամուսնանամ»։ Որսորդները հավաքվեցին և երկար ճանապարհ ընկան։ Բքից հետո հանգրվանեցին ծեր Միշի տանը։ Կինլաբազը միայն պարծենում էր, իսկ Օլսինը իր պաշարից հյուրասիրում է ծեր կնոջը։ Ծեր կնոջը դուր է գալիս հյուրասիրությունը և ասում է. «Այստեղից հեռու՝ երկրի ծայրամասում, մի հսկայական ժայռի տակ, ապրում է իմ ավագ եղբայրը։ Նրան տվեք ձեր համեղ նվերը, և դրա համար նա ձեզնից յուրաքանչյուրին կտա կախարդական սնդուկ, և ներսում կտեսնեք առավել արժանի վարձատրություն»։ Որսորդները գնացին առաջ և լեռների մոտ հանդիպեցին քարե հսկային։ Կինլաբազը վախեցավ և նստեց ծխելու։ Իսկ Օլսինը հսկային էլ ծխելու բան առաջարկեց։ Հսկան շնչահեղձ եղավ ու փլվեց։ Որսորդները շարժվեցին առաջ, իսկ Կինլաբազը կերավ ողջ պաշարը ու մի քանի փայտիկ գցեց զամբյուղը։ Նրանք հանդիպեցին փայտե հսկային։ Օլսինը շփվելով կրակ ստացավ և վառեց հսկային, նա վախեցավ կրակից, վազեց և ընկավ ջրի մեջ։ Որսորդները հասան հսկայական քարին։ Օլսինը թակեց և ասաց. «Ողջու՛յն, ստորերկրյա՛ տեր։ Քեզ քույր Միշից բարևներ բերեցինք, նաև համեղ սնունդ»։ Բացվեց քարանձավի մուտքը, այնտեղ նստած էր Ծերունին. «Շնորհակալ եմ քրոջս ողջույնի համար։ Արագ տվեք ձեր կերակուրը»։ Ծերունին Օլսինի տուփից պաշարը լցրեց բերանը և բացականչեց. «Ի՜նչ համեղ ուտելիք է»։ Այնուհետև նա շուռ տվեց Կինլաբազի արկղի պարունակությունը և ասաց. «Շնորհակալ եմ ձեզ հյուրասիրության համար, ընտրե՛ք սնդուկը։ Տուն կվերադառնաք և կգտնեք այնտեղ այն երջանկությունը, որին դուք արժանի եք»։ Կինլաբազը առաջինը վերցրեց ոսկե, իսկ Օլսինը՝ երկաթե սնդուկը։ Թռան սնդուկները և որսորդներին հասցրին տուն։ Հարևանները վազում էին, եկավ և գեղեցկուհի Նայը։ Օլսինը բացեց երկաթե սնդուկը, և շուրջը լուսավորվեց ամեն ինչ։ Սնդուկից եղջերուների նախիր, սահնակ, ոսկով լի կաթսա և այլ իրեր դուրս թռան։ Կինլաբազը նախանձեց, կանայք, երեխաները հավաքվեցին սնդուկի շուրջը։ Երբ նա կափարիչը բացվեց, սնդուկից դուրս թռավ Կինլաբազը մոծակի կերպարանքով և ևս հազար մոծակ՝ նրա կանայք և երեխաները։ Նայը և Օլսինը ուրախ հարսանիք կազմակերպեցին, նրանք հրավիրեցին նաև ծեր Միշին։

Դերերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտյոմ Մալիկով, Օլեգ Շչերբինին, Նիկոլայ Մալեկով, Միխայիլ Գեորգիու, Աննա Շտուկատուրովա, Նադեժդա Պոդյամպոլսկայա։
  • Մուտքը հնչյունավորել է Դմիտրի Նազարովը։

Փառատոներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվական՝ «Փայլուն հրեշտակ» բարեգործական VII միջազգային կինոփառատոն, մանկական ժյուրիի 3-րդ մրցանակ՝ «Պումասիպա», ռեժիսոր՝ Անդրեյ Կուզնեցով[1]։
  • 2011՝ Կուրսկում «Ոսկե ասպետ» XX միջազգային կինոփառատոն, հատուկ դիպլոմ «Ավանդույթների պահպանման և անիմացիոն արվեստում ներդրումների համար»՝ Ա. Տատարսկու անվան «Պիլոտ» ստուդիայի «Գունավոր քարերի սարը» շարքի համար՝ «Ատամներ, պոչ և ականջներ», ռեժիսոր՝ Սերգեյ Մերինով, «Աղվեսի խաբեբայությունները», ռեժիսոր՝ Սերգեյ Գորդեև, «Պումասիպա», ռեժիսոր՝ Անդրեյ Կուզնեցով, «Շների պարոն», ռեժիսոր՝ Վալենտին Տելեգին[2]։
  • 2011՝ Վիզուալ արվեստների XV համառուսական փառատոն «Արծվիկում», մրցանակ «Անիմացիա» անվանակարգում. 3-րդ տեղ՝ «Բանահյուսական թեման հաջող բացահայտելու համար», «Պումասիպա», ռեժիսոր՝ Անդրեյ Կուզնեցով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]