Ատամներ, պոչ և ականջներ
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Սերգեյ Մերինով |
Երկիր | Ռուսաստան |
Ընկերություն | Պիլոտ |
Տևողություն | 13 րոպե |
Թվական | 2010 |
«Ատամներ, պոչ և ականջներ» (ռուս.՝ «Зубы, хвост и уши»), 2010 թվականի պլաստիլինե ռուսական անիմացիոն ֆիլմ, որը նկարահանվել է «Պիլոտ» ստուդիայում։ Ռեժիսոր Սերգեյ Մերինովը ստեղծել է մուլտֆիլմ նապաստակի մասին՝ էստոնական, չինական և ռուսական հեքիաթների հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 19-ին Գեղարվեստական կինոթատրոնի «Ոսկե սրահում»՝ հատուկ նապաստակի տարվա նախօրեին[1]։
Մուլտֆիլմը «Գունավոր քարերի սարը» մուլտսերիալի մաս է կազմում։ Մուլտֆիլմի սկզբում «Մենք ապրում ենք Ռուսաստանում՝ Խանտի-Մանսիյսկում» պլաստիլինե գրադրվագն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրացանով զինված որսորդը վազում է անտառի միջով, իսկ շունը՝ նրա առջևից։ Նրանք վազում են բլրակի վրայով և հանկարծ ընկնում են թակարդի մեջ։ Պարզվում է, որ շների հետ ընդհանուր երեք որսորդ ընկել են թակարդը։ Եվ նրանց բռնել էր Մարյան անունով թափառող անտառային հսկան` որսորդ, որը հազար տարեկան է, և որսորդները նրա ճաշի համար էին։ Որսորդները պետք է հեքիաթներ պատմեին որևէ գազանի մասին, միայն այնպես, որ հսկան չկռահեր, թե ինչի մասին է այն։ Եթե հսկան չգուշակեր, պետք է նրանց բաց թողներ, իսկ եթե գուշակեր՝ կուլ կտար նրանց։
Ատամներ (էստոնական հեքիաթ)։ Առաջին որսորդը պատմում է շատ վախկոտ կենդանու մասին, որն ապրում է Էստոնիայում։ Գազանը ժայռից ընկնում է ոչխարի հոտի վրա։ Ոչխարները վախենում և փախչում են, խոյը հարվածում է գազանին։ Նրա ատամները թափվում են, մնում են միայն առջևինները։
Հսկան բղավում է. «Դա կուղբն է» Առաջին որսորդը պատասխանում է. «Ոչ, ճիշտ չգուշակեցիր»։
Պոչ (չինական հեքիաթ)։ Երկրորդ որսորդը պատմում է շատ երկար պոչ ունեցող կենդանու մասին, որը ապրում էր Չինաստանում։ Այս կենդանին շատ էր սիրում ավազակություն անել։ Կենդանին տեսնում է, որ կրիան կղզում բանջարեղեն է աճեցնում, ուզում է այն ուտել։ Նա սկսում է բարկացնել կրիային, որը շատ երեխաներ ուներ։ Կրիան ծիծաղում է և կանչում իր երեխաներին։ Նրանք հայտնվում են ջրի երեսին, այնքան շատ էին նրանք։ Այնուհետև գազանն առաջարկում է հաշվել դրանք և անցնելով պատյանից պատյան՝ հասնում է կղզուն և փորձում կծել բանջարեղենը։ Այդ պահին կրիաները բարկանալով կծում են գազանի պոչը։ Այսպիսով, գազանը մնում է կարճ պոչով։
Հսկան բղավում է. «Դա գերմանամուկ է»։ Երկրորդ որսորդը պատասխանում է. «Ո՛չ, դու նորից չկռահեցիր»։
Ականջներ (ռուսական հեքիաթ)։ Երրորդ որսորդը պատմում է գազանի մասին, որն ապրում էր ամբողջ Ռուսաստանում։ Այս գազանը շատ հետաքրքրասեր է և սիրում է լսել ուրիշների խոսակցությունները։ Մի անգամ անտառում նա լսում է, թե ինչպես է որմզդեղնները՝ անտառային հրաշագործները, իրենց մեջ որոշում, թե ինչպես պետք է եղջյուրները բաժանել անտառային կենդանիներին, որպեսզի ազնիվ լինի։ Ամենամեծ եղջյուրները եղնիկների համար էին, որպեսզի պաշտպանվեն գայլերից։ Այդ ժամանակ գազանն սկսում է աղաչել եղջյուրները ստանալու համար, հետո այն վերցնում ու վազում է, ձնաբքի մեջ է ընկում։ Որմզդեղնը սկսում են քաշել նրան և երկարացնել ականջները։ Եղջյուրները ընկնում են, ականջները երկարում։
Հսկան բղավում է. «Դա ավանակ է»։ Երրորդ որսորդը «Ո՛չ, ճիշտ չկռահեցիք։ Բաց թող մեզ, ինչպես որ խոստացաք»։ Հսկան նրանց բաց է թողնում և պառկում քնելու։
Դերերի հնչունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխայիլ Չերնյակ, Սերգեյ Մերինով, Սերգեյ Մարդար (առաջին կենդանին), Իգոր Յակովել, Ելենա Շուլման (նապաստակ)
- Վոկալ՝ Օլգա Յակովել, ֆիլմում հնչում է ռուսական ժողովրդական «Ա՛յ նապաստակ» երգը։
- Ձայնագրություն՝ «Պետերբուրգ» անմացիոն ստուդիա։
Փառատոներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011՝ Կուրսկում «Ոսկե ասպետ» XX միջազգային կինոփառատոն, հատուկ դիպլոմ «Ավանդույթների պահպանման և անիմացիոն արվեստում ներդրումների համար»՝ Ա. Տատարսկու անվան «Պիլոտ» ստուդիայի «Գունավոր քարերի սարը» շարքի համար՝ «Ատամներ, պոչ և ականջներ», ռեժիսոր՝ Սերգեյ Մերինով, «Աղվեսի խաբեբայությունները», ռեժիսոր՝ Սերգեյ Գորդեև, «Պումասիպա», ռեժիսոր՝ Անդրեյ Կուզնեցով, «Շների պարոն», ռեժիսոր՝ Վալենտին Տելեգին[2]։
- 2011 թվական՝ Վիզուալ արվեստի XV համառուսաստանյան փառատոն «Օրլյոնոկում»՝ մանկական ժյուրիի հատուկ մրցանակ «Անիմացիայի մեջ նկարչական բազմազան տեխնիկայի համար», «Ատամներ, պոչ և ականջներ» ռեժիսոր Սերգեյ Մերինով[3]
- 2011 թվական՝ IX «Շարժապատկերների» բազմալեզու փառատոն Սանկտ Պետերբուրգում՝ Գրան պրի՝ «Ատամներ, պոչ և ականջներ», ռեժիսոր Սերգեյ Մերինով[4]։
- 2012 թվական՝ Անիմացիոն ֆիլմերի VII համաշխարհային փառատոն Վառնայում՝ ստացել է մրցանակ որպես լավագույն հեռուստասերիալ, «Ատամներ, պոչ և ականջներ», ռեժիսոր Սերգեյ Մերինով[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Премьера нового мультфильма Сергея Меринова «Зубы, хвост и уши».14.12.2010
- ↑ Объявлены лауреаты XX Международного кинофорума «Золотой витязь».24.06.2011
- ↑ Призы раздал фестиваль визуальных искусств в «Орлёнке».15.07.2011
- ↑ Гран-при «Мультивидение-2011» получил Сергей Меринов. 7.11.2011
- ↑ В Доме кино наградят российских лауреатов фестиваля в Варне.12.03.2012
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Зубы, хвост и уши» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|