Պորտ Քրոս
![]() | |
Տեսակ | Ֆրանսիայի ազգային պարկ և բնության հատուկ պահպանվող տարածք |
Երկիր | ![]() |
Հիմնվել է | դեկտեմբերի 14, 1963 և 1963[1] |
Մակերես | 2,475 կմ² և 2475 հեկտար[1] |
Պորտ Քրոս ազգային պարկ (ֆր.՝ Parc national de Port-Cros), ազգային պարկ Ֆրանսիայում[2]։ Ձևավորվել է Միջերկրական ծովի Պորտ Քրոս կղզու վրա, Տուլոն քաղաքից դեպի արևելք։ Ազգային պարկը ներառում է նաև շրջակայքի որոշ բնական տարածքներ։
Այն հիմնադրվել է 1963 թվականին, երբ Պորտ Քրոս կղզին հանձնվեց պետությանը։ Պետությունը միակ սեփականատերն է, և կղզին բնական պաշտպանված տարածք է։
Պարկը Եվրոպայի առաջին ազգային պարկն է, որը միավորում է ցամաքային ու ծովային պաշտպանական գոտիները։ Պաշտպանված տարածքը ցամաքում կազմում է մոտավորապես 700 հեկտար, իսկ ծովում՝ 1288 հեկտար, ափից 600 մ հեռավորության վրա։ Պորտ Քրոս հիմնական կղզու տարածքի մեծ մասը, ինչպես նաև Բագադ, Գաբինի և Ռասկա փոքր կղզիները գտնվում են պետության պահպանության ներքո։ Ավելին, 1000 հեկտար ցամաքը, որը տեղակայված էր Պորկերոլ կղզու վրա, 1971 թվականից գտնվում էր Ազգային պարկի վարչակազմի հսկողության ներքո։
Կան ստույգ վարքագծային կանոններ սակավաթիվ բնակչության, ինչպես նաև զբոսաշրջիկների համար։ Ծովում լողալ թույլատրվում է միայն երեք լողափերում։ Ծխելու կամ շներին ընդունելու համար անգամ սահմանված է տուգանք։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Nationally designated areas (CDDA)
- ↑ «Parc national de Port-Cros et Porquerolles |». www.portcros-parcnational.fr. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Site du parc national de Port-Cros & Porquerolles Արխիվացված 2014-11-29 Wayback Machine
- Atlas du parc Արխիվացված 2020-05-22 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտ Քրոս» հոդվածին։ |
|