Պորտուգալական արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պորտուգալական արվեստ Պալեոլիթի դարաշրջանից պահպանվել են.

Մեր թվարկությունից առաջ 1-ին հազարամյակի կեսին լուզիտանների ցեղերը կառուցել են հատակագծում շրջանաձև ավազաքարե՝ տներով ամրացված բնակավայրեր, նվաճողները (հռոմեացիներ, վեստգոթեր, արաբներ և այլն)՝ ճարտարապետական տարբեր կառույցներ, որոնք հարստացրել են քարի շինարվեստի տեղական ավանդույթները։

12-րդ դարի լուզիտանների նախկին բնակավայրերը դարձել են անկանոն հատակագծով քաղաքներ։ Ռոմեանական ոճի ճարտարապետությունը (մեծաչափ քաղաքային ամրոցատիպ տաճարներ Բրագայում, Վիգեույում, էվորայում, Լիսաբոնում, բազմաթիվ մենաստաններ և ծխական եկեղեցիներ) բոլորովին զուրկ է ճոխ հարդարանքից։

12-14-րդ դարերի վանքերի տաճարները, որ հատակագծում և ինտերիերի գեղեցկությամբ հիացնում են բոլորին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 397