Պորտենյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պորտենյոների կառնավալ Բուենոս Այրեսում

Պորտենյո (իսպ.՝ Porteño, իգական ձևույթը՝ porteña), իսպաներենում օգտագործվում է այն ​​անձի առնչությամբ, ով նավահանգստային քաղաքից է (ծնվել է այնտեղ կամ այնտեղ է ապրում): Սակայն այդ բառը կարող է գործածվել նաև որպես ածական՝ բնորոշելով նավահանգստային քաղաքի հետ կապված որեւէ բան:

Ամենամեծ քաղաքը, որին այս եզրույթը գլխավորապես վերաբերում է, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսն է. 19-րդ դարի վերջերից Porteños- ը դարձել է այդ քաղաքի մարդկանց մականունը (կամ demonym-ը )[1]:

Եվրոպայից մեծ ներգաղթի ալիքների հետևանքով, որոնք գագաթնակետին հասան, 1880-ական թվականներին, Ռիո դե լա Պլատայի տարածաշրջանը և, մասնավորապես, Բուենոս Այրեսն ու Մոնտեվիդեոն , հիմնականում բնակեցվեցին եվրոպական ծագում ունեցող մարդկանցով, առավելապես՝ իտալացիներով , իսպանացիներով և գերմանացիներով, այլ կերպ ասած՝ պորտենյոներով: Ի հակադրություն դրա՝ Արգենտինայի մնացած մասերում և հատկապես հյուսիսարեւմտյան տարածքներում, ետգաղութացման դարաշրջանում եվրոպացիների ներգաղթն ավելի փոքր ծավալներով տեղի ունեցավ, և այդպիսով հիմնականում պահպանվեց մինչգաղութացման ժամանակաշրջանի բնակչության կազմը, որը բաղկացած էր կրեոլներից (գաղութաբնակ իսպանացիների սերունդներից, ինչպես նաև՝ եվրոպացու և տեղաբնիկի կապի արդյունք խառնածիններից), մեսթիսոսներից (կրեոլի և տեղաբնիկի կապի արդյունք խառնածիններից) և բնիկներից :

Չիլիում porteño/a -ն սովորաբար գործածվում է Վալպարաիսոյի բնակիչների առնչությամբ[2][3]:

Կոստա Ռիկայում porteño /a -ն սովորաբար օգտագործվում է խաղաղօվկիանոսյան ափի Պունտարենաս երկրամասի բնակիչների առնչությամբ[4]։

Արգենտինացի նշանավոր կոմպոզիտոր, երաժիշտ Աստոր Պիացոլան երաժշտական չորս կոմպոզիցիաներից բաղկացած շարք է ստեղծել՝ Cuatro Estaciones Porteñas խորագրով, որտեղ արտացոլել է պորտենյաների ու պորտենյոների կյանքը, նրանց հույզերն ու ապրումները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. What is Porteño in English? - Porteño Spanish
  2. Gregory Vanessa (նոյեմբերի 8, 2009)։ «Tastes of Newly Fashionable Valparaíso, Chile»։ The New York Times։ Վերցված է 2011-03-18 
  3. Gabanski Pepa (հունվարի 21, 2011)։ «Old Prejudices Die Hard In Chile’s Rival Coastal Cities: Viña and Valparaíso»։ The Santiago Times։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 2, 2015-ին։ Վերցված է 2015-03-31 
  4. http://www.puntarenas-cr.com/histsimb.htm