Պորտալ:Վանաձոր/Ընտրված վայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայքի հրապարակ, Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորի կենտրոնական հրապարակը։ Այն հատում է Տիգրան Մեծ պողոտան հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք, և Մովսես Խորենացի փողոցը՝ հյուսիս-արևելքից։

Հրապարակը բացվել է 1950-ական թվականներին՝ հիմնված ճարտարապետներ Բաղդասար Արզումանյանի և Հովհաննես Մարգարյանի կազմած նախնական նախագծի վրա։ Խորհրդային շրջանում հրապարակը հայտնի էր որպես Կիրովի հրապարակ, ի պատիվ բոլշևիկների առաջնորդ Սերգեյ Կիրովի։ Մինչև Հայաստանի անկախանալը Կիրովի արձանը գտնվում էր հրապարակի կենտրոնում։ Հրապարակում նախատեսվում է տեղադրել Հայկ Նահապետի և Տիգրան Մեծի արձաններ։ Հրապարակը զարդարված է կենտրոնական մասում գտնվող մի քանի շատրվաններով։ Այն շրջապատված է մի շարք կարևոր շինություններով. ...