Հայքի հրապարակ
Արտաքին տեսք
40°48′39″ հս․ լ. 44°29′05″ ավ. ե.HGЯO
Հայքի հրապարակ | |
---|---|
Հայքի հրապարակ, Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորի կենտրոնական հրապարակը։ Այն հատում է Տիգրան Մեծ պողոտան հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք, և Մովսես Խորենացի փողոցը՝ հյուսիս-արևելքից։
Հրապարակը բացվել է 1950-ական թվականներին՝ հիմնված ճարտարապետներ Բաղդասար Արզումանյանի և Հովհաննես Մարգարյանի կազմած նախնական նախագծի վրա։ Խորհրդային շրջանում հրապարակը հայտնի էր որպես Կիրովի հրապարակ, ի պատիվ բոլշևիկների առաջնորդ Սերգեյ Կիրովի[1]։ Մինչև Հայաստանի անկախանալը Կիրովի արձանը գտնվում էր հրապարակի կենտրոնում։ Հրապարակում նախատեսվում է տեղադրել Հայկ Նահապետի և Տիգրան Մեծի արձաններ[2]:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրապարակը զարդարված է կենտրոնական մասում գտնվող մի քանի շատրվաններով։
Այն շրջապատված է մի շարք կարևոր շինություններով.
- Լոռու մարզի վարչակազմի շենքը՝ հարավային մասից։
- Վանաձորի քաղաքապետարանը, որը նախագծել է Բաղդասար Արզումանյանը։ Գտնվում է հրապարակի արևելյան մասում։
- Գուգարք հյուրանոցը՝ արևմտյան մասից, որը նույնպես նախագծել է Բաղդասար Արզումանյանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լոռու մարզպետարան
-
Քաղաքապետարան
-
Լոռու մարզպետարան
-
Գուգարք հյուրանոց
-
Հայքի հրապարակի տեսարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՎԱՆԱՁՈՐ-ԿԻՐՈՎԱԿԱՆ-ՂԱՐԱՔԻԼԻՍԱ(չաշխատող հղում)
- ↑ The statues of Hayk Nahapet and Tigranes the Great will be erected at the central square of Vanadzor