Պորտալ:Ռուսաստան/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
default
default

Ռուսաստանը (ռուս.՝ Россия, ծագումը՝, պաշտոնապես՝ Ռուսաստան կամ Ռուսաստանի Դաշնություն) պետություն է Եվրասիայում (Եվրոպայի արևելյան և Ասիայի հյուսիսային մասում)։ Աշխարհի ամենամեծ պետությունն է (17 075 400 կմ² կամ Երկիր մոլորակի ցամաքի 11,46 % (1/9) մասը, կամ մարդով բնակեցված ցամաքի 12,65 % (1/8) մասը, ինչը երկու անգամ շատ է երկրորդ տեղը զբաղեցնող Կանադայից։

Ըստ 2010 թվականի հունվարի 1-ի տվյալների` բնակչությունը 141 927 296 մարդ է, ընդ որում, բնակիչների 79,3%-ն ապրում է Ռուսաստանի եվրոպական մասում, իսկ 20,7-%-ը` ասիական։ Տվյալ պահին բնակչության թվով զբաղեցնում է իններորդ տեղը աշխարհի երկրների ցանկում։ Բնակչության հիմնական մասը (73,1%) ապրում է քաղաքներում։