Պորտալ:Պոկեմոն/Ընտրյալ պոկեմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիջոտտո (անգլ.՝ Pidgeotto), առաջին սերնդի նորմալ տեսակի թռչող պոկեմոն, որը պոկեմոնների ազգային ցանկում (հավաքագրված է պոկեդեքսում) հաշվառված է #017 կարգաթվի ներքո։ Համարվում է «Պոկեմոն» ապրանքանիշի մանգայի և անիմեի կերպար։ Պիջոտտոն սովորական ջրարծիվ է, որն աչքի է ընկնում իր թևերի բացվածքով և գլխամասի արքայական փետուրներով։ Հանդիպում է խոնավ բնակավայրերում և բաց անտառային տարածություններում։ Պիջոտտոն հայտնի է որպես Էշ Կետչումի առաջին պոկեմոններից մեկը։ Պիջոտտոն պոկեմոնի զարգացման միջին աստիճանն է։ Պիջին զարգանալով դառնում է Պիջոտտո, իսկ վերջինս էլ իր հերթին փոխակերպվում է Պիջոտի։ Մեգա քարի ներգործությամբ Պիջոտը ստանում է յուրահատուկ կարգավիճակ՝ «մեգա Պիջոտ»։ Էվոլյուցիայի ընթացքում հատկությունները մեծապես չեն փոխվում։ ավելին․․․