Պորտալ:Պոկեմոն/Ընտրյալ հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էշ Կետչում (անգլ.՝ Ash Ketchum) կամ Սատոսի (ճապ.՝ サトシ), «Պոկեմոն» անիմե-սերիալի գլխավոր հերոսը: Ճապոնական վերսիայի սերիալում նրան անվանում են Սատոսի (ի պատիվ Սատոսի Տաձիրիի, ով «Պոկեմոն» սերիալի հեղինակն է): Ըստ անիմեի Էշը հայտնվում է տարբեր տեսակի ստեղծագործություններում, որոնք կապված են «Պոկեմոնների» հետ՝ մանգայում, լիամետրաժ ֆիլմերում, խաղերում և այլն: Էշը հիմնված է Րեդ կերպարի հիման վրա, ով Pokémon Red և Blue-ի առաջին խաղերի հեղինակն էր: Նա երազում էր դառնալ Պոկեմոնների մարզիչ: Անիմեում Էշը շատ ժիր է և ազատ: Նա հակառակորդների դեմ մենամարտում շատ ամուր է, իսկ ընկերների և պոկեմոնների հետ շատ նուրբ է վերաբերվում: Պատրասատ է յուրաքանչյուրի հետ մենամարտել, ով նրան մրցահրավեր է նետում: Նրան բոլորը հեշտությամբ «դուրս են բերում», բայց անհրաժեշտության դեպքում նա շատ արագ հավաքվում է: Նրա առանձնահատկություններից է հոգատարությունը: Էշը մենամարտից հետո միշտ հետաքրքրվում է պոկեմոնի առողջության համար: Էշը ամենաուժեղ մարզիչը չէ, բայց նա աշխատում է իր սխալների հետ: Նա երբեք չի հանձնվում և փորձում է դժվար իրադարձություններից դուրս ելնել ավելին․․․