Պորտալ:Մեծ Հայք/Կրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայոց դիցաբանության մեջ հեթանոսական կոչվող շրջանը համապատասխանում է հելլենական ժամանակաշրջանին, սկսվում և ավարտվում է այդ մշակույթով։ «Հայոց հեթանոս» աստվածների՝ խառնածին դիցարանը ձևավորվել է հունական, ասորական և տեղական կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ։

Հելլենիստական մշակույթի և նրա ավանդությունների զարգացման մի արտահայտությունն եղավ Աստվածությունների հայկական պանթեոնի համադրումը հելլենականի։ Այսպիսով, Արամազդը նույնացվեց Ջևսի կամ Դիոսի հետ, Անահիտը Արտեմիսի, Միհրը և Բարշամինան Հեփեստոսի, Վահանգնը՝ Հերակլեսի, Աստղիկը՝ Ափրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, Տիրը՝ Ապոլոնի հետ։ Դրսից բերվեցին այդ աստվածությունների արձանները և դրվեցին հայկական մեհյաններում։

մանրամասն...