Պորտալ:Հորդանան/Ընտրված քաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակաբա (արաբ․՝ العقبة‎‎‎‎), քաղաք Հորդանանի թագավորության Ակաբայի մուհաֆազայում: Ակաբան հանդիսանում է Հորդանանի միակ ափամերձ քաղաքը։

Քաղաքի բնակչությունը ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների կազմում է մոտ 140,000 մարդ, իսկ ցամաքային տարածքը՝ 375 կմ։ Քաղաքը աշխարհագրական տեսանկյունից գտնվում է երկրի հարավ-արևմուտքում՝ Կարմիր ծովի հարակից տարածքներում:

Քաղաքը հանդիսանում է Հորդանանի միակ նավահանգիստը և այն հազարավոր տարիներ կարևոր նշանակություն է ունեցել Հորդանանի և մյուս արաբական պետությունների համար։ Ներկայումս նավահանգստային այս քաղաքը հանդիսանում է Թագավորության և այլ տարածաշրջանային երկրների տնտեսական գլխավոր կենտրոնը:

Ակաբա քաղաքը հանդիսանում է Ակաբայի մարզի վարչական կենտրոնը և Ակաբայի ծոցի ափին գտնվող ամենամեծ քաղաքը: Ակաբան Հորդանանի երկրորդ տարեկան ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող քաղաքն է՝ Պետրայից հետո շարունակելի...: