Պորտալ:Հին Եգիպտոս/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլեոպատրա VII Ֆիլոպատոր (հուն․՝ Κλεοπάτρα Φιλοπάτωρ, մ. թ. ա. 69, Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս - ոչ վաղ քան օգոստոսի 10, մ. թ. ա. 30 և ոչ ուշ քան օգոստոսի 12, մ. թ. ա. 30, Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս), եգիպտական Պտղոմեոսների տոհմի ամենահայտնի և վերջին թագուհին էր։

Կլեոպատրան կառավարել է Եգիպտոսը շուրջ 21 տարի։ Սկզբում կառավարել է իր եղբայրների՝ Պտղոմեոս XIII-ի և Պտղոմեոս XIV-ի հետ միասին (ովքեր միաժամանակ հանդիսանում էին նրա ձևական ամուսինները)։ Այնուհետև ամուսնացել է Հուլիոս Կեսարի, ապա նաև՝ Մարկոս Անտոնիոսի հետ։ Հենց դրա շնորհիվ էլ նա դարձել է հայտնի։ Այդ ժամանակվա մասին են պատմում Պլուտարքոսը, Դիոն Կասիոսը և շատ այլ պատմիչներ։ Կեսարից ունեցել է մի զավակ, իսկ Անտոնիոսից՝ 2 տղա և 1 աղջիկ։ (մանրամասն...)