Պորտալ:Հին Աշխարհ/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայասա կամ Հայասա-Ազզի, պետական կազմավորում Հայկական լեռնաշխարհի տարածքում, հիշատակվում է խեթական արձանագրություններում մ.թ.ա. 16-րդ դարից առ մ.թ.ա 13-րդ դար։ Գտնվել է Սև ծովի, Եփրատ գետի, Հայկական Տավրոս լեռների և Վանա լճի միջև։ Հայասայի կարևոր կենտրոններից էր Կումախան՝ հետագա Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Անի-Կամախը, որտեղ էր հայոց թագավորների դամբարանը։ Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին և մ.թ.ա. 14-րդ դարի սկզբին Հայասա թագավորությունը կարճ ժամանակահատվածում տարածաշրջանում զբաղեցնում է առաջնային դիրքեր։ Հայասան վերջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 13-րդ դարի վերջին։

Ուսումնասիրողները (Ե. Ֆոռեր, Գ. Ղափանցյան, Պ. Կրեչմեր, Ն. Ադոնց և ուրիշներ) գտնում են, որ Հայասա անունը կազմված է «հայ» արմատից, «սա» խեթական վերջածանցից և նշանակում է հայերի երկիր, Հայաստան։

Տոհմատիրական կարգերի քայքայման շրջանում գտնվող բոլոր ցեղերի նման հայասցիները ևս եղել են խիստ մարտունակ։ Նրանց բանակը կազմված է եղել հետևակազորից ու հեծելազորից։ Նրանք պատրաստել և կռիվներում օգտագործել են նաև ռազմակառքեր։ Հայասան ռազմադաշտ էր դուրս բերում 700 մարտակառքից և 10 հազարանոց հետևազորից բաղկացած բանակ, որն այդ ժամանակաշրջանի համար նշանակալից ուժ էր։ (մանրամասն...)