Պորտալ:Համաշխարհային ժառանգություն/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղարդ
Գեղարդ

Գեղարդի վանք, միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված վանքային համալիր է, որը գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևելք, Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Վանքային համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Հիմնադրման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Հայ մատենագրության մեջ պահպանված ավանդության համաձայն այն հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու սկզբնական շրջանում՝ առնվազն 4-րդ դարի կեսերից, ինչպես և 8-րդ դարից։ Քանի որ վանքը կերտվել է լեռան լանջին՝ այրերի մեջ, դրա համար էլ ժամանակին ստացել է Այրիվանք կամ Քարայրերի վանք անունը։ Սակայն ժամանակի ընթացքում, 14-րդ դարից Այրիվանք կամ Քարայրերի վանք անվանմանը փոխարինեց Գեղարդ անունը, երբ այստեղ, որպես ավելի ապահով վայր, ս. Էջմիածնից տեղափոխվեց Գեղարդը՝ նվիրական տեգը, որով, ըստ Նոր Կտակարանի, Գողգոթայում խաչված Քրիստոսի կողքը խոցեց հռոմեացի հարյուրապետը։ (մանրամասն...)