Պորտալ:Կինո/Ընտրված ֆիլմ/2012 Հունիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ձմեռային լույս (Nattvardsgästerna), շվեդական ֆիլմ, նկարահանված 1963 թվականին ռեժիսոր Ինգմար Բերգանի կողմից: Հանդիսանում է եռապատման մի մասը: Եռապատումը ընդգրկում է ևս երկու ֆիլմ՝ «Մուգ ապակու միջով» (Såsom i en spegel) և «Լռություն» (Tystnaden)։ Նրանց ռեժիսորը և սցենարիստը Ինգմար Բերգմանն է։ Ֆիլմի սցենարը սկսել է գրել Տուրե քաղաքում հուլիսի սկզբերին և ավարտել բավականին արագ՝ հուլիսի 26-ին։ Նկարահանումը սկսել է 1961 թվականի նոյեմբերին Դալարենում։ Այն ընթանում էր շատ դանդաղ երկու պատճառով. առաջինը՝ նոյեմբեր ամսին օրերը շուտ էին մթնում, իսկ երկրորդը՝ գլխավոր դերասան Գուննար Բյորնստրանդի առողջությունն էր։ Ֆիլմը նկարվում էր միայն ամպամած օրերին, որպեսզի պահպանվի մռայլ մթնոլորտը շարունակել...: