Պորտալ:Կինո/Ընտրված անձ/2012 Հոկտեմբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Ռենո, 2005 թ. լուսանկար
Ժան Ռենո, 2005 թ. լուսանկար

Ժան Ռենո (ֆր.՝ Jean Reno [ˈʒɑ̃ ʁeˈno] (իրական անունը` Խուան Մորենո-ի-Էրրերա Հիմենես (իսպ.՝ Juan Moreno y Herrera Jiménez)); հուլիսի 30 1948, Կասաբլանկա, Ֆրանսիական պրետեկտարատ Մարոկկո), ֆրանսիացի դերասան իսպանական ծագումով։ Նկարահանվել է սկսած 1979 թ-ից։ Առաջին նշանակալից դերը համարվում է «Լեոն» ֆիլմը։

Ժան Ռենոն ծնվել է Կասաբլանկայում, Մարոկկո։ Նրա հայրն ու մայրը իսպանացիներ են և Ֆրանցիսկո Ֆրանկոյի դիկտատուրայի պատճառով իրենց երկրից փախել են հյուսիսային Աֆրիկա։ Երբ տղան 12 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Փարիզ: Նրա հայրը` Խուանը աշխատում էր լինոտիպիտի (տողաշար մեքենա) վրա աշխատող։ Ռենոյի մայրը դերձակուհի էր և մահացել է, երբ Ռենոն դեռևս 17 տարեկան էր։ Ռենոն ունի մի փոքր քույր` Մարի Թերեզա անունով։

Ֆրանսիայում նորմալ կյանք ունենալու համար անհրաժեշտ էր այնտեղի քաղաքացիություն և այն ձեռք բերելու համար Ռենոն ստիպված ծառայության անցավ ֆրանսիական բանակում։ Դերասանությամբ Ռենոն որոշել է զբաղվել դեռ վաղ տարիներից։

Ես միշտ ուզեցել եմ դերասան լինել և ուրիշ մասնագիտության մասին չեմ էլ մտածել: Ես պաշտում եմ իմ մասնագիտությունը և երբեք էլ չեմ կասկածել, որ այն կկերակրի ինձ: Ես ինքս ինձ ասել եմ, որ ինձ մոտ կհաջողվի եթե ոչ կինոյում, ապա գոնե բեմում
- Ժան Ռենո

: շարունակել...: