Պորտալ:Կենդանիներ/Ընտրված կենդանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպիտակագլուխ ծովարծիվը ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուն է, որը բնակվում է Հյուսիսային Ամերիկայում: Լինելով մայրցամաքի օրնիտոֆաունայի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը, այս թռչունը քարարծվի հետ միասին էական դեր են խաղում տարածաշրջանի երկրների մշակույթների և սովորությունների մեջ։ Տիպիկ արծիվների հետ ունի արտաքին նմանություն սակայն ի տարբերություն նրանց, մասնագիտացած են ձկների որսում։ Այդ պատճառով թռչունները տեղակայվում են ծովափերին և մեծ ջրամբարների ափերին։ Ծովարծիվը ձուկը բռնում է ջրի մակերեսից, բայց նրա հետևից չի սուզվում, ինչպես իր ցեղակից ջրարծիվը: Բացի իր հիմնական կերից, սպիտակագլուխ ծովարծիվը որսում է ջրալող թռչուններ և ոչ մեծ կաթնասուններ։ Թռչունը հաճույքով այլ փետրավոր գիշատիչներից խլում է որսած ձուկը, ինչպես նաև վերցնում է ջրի երեսին լողացող սատկած ձուկը և սնվում է ցամաքային շարունակություն...