Jump to content

Պորտալ:Իրավունք/Ընտրյալ վայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրք, նորմատիվ իրավական փաստաթուղթ և կանոնագիրք, որը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն, ինչպես նաև դրանց իրականացման կարգը: Այս պետական փաստաթուղթը կարգավորում է նաև աշխատողների և գործատուների անվտանգության ապահովման և առողջության պահպանման պայմանները: Աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով։ Հայաստանի աշխատանքային օրենսգիրքը չի կարգավորում ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող քաղաքացիների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները։ Բացառություն են կազմում միայն այն հարաբերությունները, որոնք վերաբերում են աշխատաժամանակի և հանգստի ռեժիմին, աշխատանքի վարձատրությանը, աշխատողների անվտանգությանը և առողջությանը։ Հայաստանում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև այլ աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով։