Պորտալ:Բժշկություն/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասկլեպիոսի արձանը
Ասկլեպիոսի արձանը

Բժշկություն (լատ.` medicina), գիտական և կիրառական գործունեության ասպարեզ, որն զբաղվում է մարդու օրգանիզմի բնականոն և պաթոլոգիկ գործընթացների, տարբեր հիվանդությունների կամ պաթոլոգիկ իրավիճակների հետազոտությամբ, դրանց բուժմամբ և մարդկանց առողջության պահպանմամբ ու ամրապնդմամբ։

Կլինիկական պրակտիկայում բժիշկները զննում են պացիենտներին, նրանք կլինիկական մտածելակերպի միջոցով ախտորոշում, բուժում և կանխարգելում են հիվանդությունը։ Բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունը սովորաբար սկսվում է պացիենտի անամնեզի(լատ. anamnesis` վերհուշ) հավաքմամբ և նրա ֆիզիկալ զննմամբ։ Նշանների զննման և ախտանիշների վերաբերյալ հարցումներից հետո բժիշկը նշանակում է անհրաժեշտ լրացուցիչ հետազոտությունները։ Ստացված տվյալների ամբողջությունը բժշկին թույլ է տալիս ձևակերպել ախտորոշումը և սկսել համապատասխան բուժումը։(մանրամասն...)