Պորտալ:Անտիկ ժամանակներ/Ներածություն
Անտիկ ժամանակներ (լատ.՝ antiquitas «հնություն») տերմին՝ հունա-հռոմեկան անտիկ աշխարհ նշանակությամբ։ Հին Հունաստանի և Հին Հռոմի քաղաքակրթությունը՝ պատմական իր բոլոր դրսևորումներով։ Այս տերմինը ծագել է 18-րդ դարի սկզբին ֆրանսերենում և նշանակում է մշակույթի առանձնահատուկ տեսակ։ Մշակույթի պատմության մեջ շատ հետազոտությունների ի հայտ գալը հասցրեց գաղափարը հունա-հռոմեական անտիկության նեղ գաղափարին։ Մինչհեղափոխական պահանջներով Ռուսաստանում օգտագործվում էր «դասական անտիկություն» տերմինը։
Ժամանակահատվածները աշխարհաքաղաքական համատեքստում կարող են մի փոքր տարբերակվել։ Այսպես՝ Հին Հունաստանում քաղաքակրթության ծաղկումը եղավ ավելի վաղ, քան Հռոմեական կայսրությունում։ Բացի դրանից անտիկ քաղաքակրթությունը Արևելյան Հռոմեական կայսրությունում ծագեց վաղ և մարեց ուշ, քան արևմտյան հատվածում, որտեղ նրա շարունակությունը ընդհատեցին գերմանացիները։ Այնուամենայնիվ անտիկ մշակութային արժեքները (հիմնականում ուշ անտիկ վիճակով) բավականին լավ պահպանվել են մշակույթի, լեզվի և ռոմանական ժողովուրդների շատ ժամանակակից ավանդույթների մեջ, իսկ դրանցից փոխանցվել են այլ միջերկրածովյան ժողովուրդների (հարավային սլավոններ, արաբներ, թուրքեր, բերբերներ, հույներ)։
Անհրաժեշտ է նշել նաև այն, որ դասական անտիկ շրջանի շատ տարրեր (ավանդույթներ, օրենքներ, սովորույթներ և այլն) լավ պահպանվել են Արևելյան Հռոմեական (Բյուզանդական) կայսրությունում մինչև XI դարը՝ թուրք-սելջուկների արշավանքները։ (մանրամասն...)