Պորտալ:Անտիկ ժամանակներ/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերակլես և Տելեփոս

Լիսիպոս (Լիսիպոս Սիկիոնեցի, Λύσιππος, մ.թ.ա. IV դարի երկրորդ կես), հին հույն քանդակագործ, Ալեքսանդր Մակեդոնացու պալատական նկարիչ ու պատկերագիր։ Բեղմնավոր վարպետ էր, ստեղծել է Ալեքսանդր Մակեդոնացու մի քանի դիմաքանդակներ, Գրանիկոսի ճակատամարտին մասնակցած մակեդոնական հետայրների վիթխարի խմբաքանդակը, սխրանքներ գործող Հերակլեսի քանդակը և այլն։ Լիսիպոսի քանդակների հերոսները լի են կորովով, համակված են եռուն գործունեությամբ, լարված պայքարով։ Նրանք պատկերված են թշնամիների հետ մարտնչելիս, վայրի կենդանիների հետ պայքարելիս կամ սխրագործություններից հետո հանգստանալիս, բայց այդ հանգիստը բնավ էլ ալարկոտ խոնջանք չէ, կարճատև դադար նոր գործերից առաջ։

Ծնվել է Սիկիոնում։ Ստեղծագործել է մ. թ. ա. 4-րդ դարի 2-րդ կեսին։ Եղել է Ալեքսանդր Մակեդոնացու պալատական արվեստագետը։ Քանդակները հիմնականում կերտել է բրոնզից։ Գործերը չեն պահպանվել. հայտնի են անտիկ հեղինակների նկարագրություններից և Հռոմի ընդօրինակումներից։ Լիսոպոսը վերաիմաստավորել է Պոլիկլետոսի «Կանոնը», արձանների գլուխները քանդակել փոքրաչափ, մարմինները՝ ավելի թեթե, ձգված համամասնություններով կերպարավորել բարդ, բազմապլան շարժման դիրքերում։ Նա մարդկանց պատկերել է ոչ այնպես, «ինչպես որ կան» այլ այնպես, «ինչպես-որ թվում են» (Պլինիոս, Բնության պատմություն» 34-րդ 8)։ Մտեղծել է աթլետների բազմաթիվ արձաններ («Ագիտոս», «Ապոքսիոմեն»)։ Հնում փառաբանված նրա գործերից են՝ Զևսի վիթխարի արձանը Տարանտոսում, մարտակառքով Հելիոսի արձանը Հռոդոսում։ Հեղինակ է մոնումենտալ արձանախմբերի (օրինակ՝ Գրանիկոնի ճակատամարտում հեծյալ զինվորները), Ալեքսանդր Մակեդոնացու դիմաքանդակների։ (մանրամասն...)