Պոնտե Վելլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Պոնտե Վելլա
Ponte Vella
Roman bridge, Ourense (Spain).jpg
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1]
ՏեղանքԻսպանիա Օրենսե, Գալիսիա, Իսպանիա
Տեսակհետիոտնային կամուրջ, կամուրջ և հուշարձան[1]
Նյութքար
Հատում էՄինիո գետը
Երկարություն373
Լայնություն43
Բացման տարեթիվ1230
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Կոորդինատներ: 42°20′43.627200100006″ հս․ լ. 7°52′7.5504000999989″ ամ. ե. / 42.34545200002777676° հս․. լ. 7.868764000027777428° ավ. ե. / 42.34545200002777676; 7.868764000027777428

Պոնտե Վելլա (Գալիսերեն-հին կամուրջ, Ponte Romana (Հռոմեական կամուրջ), Ponte Maior (Բարձր կամուրջ)), միջնադարյան կամուրջ` կառուցված նախկին հռոմեական փայտե կամրջի հիմքի վրա միայն հետիոտների համար Օրենսեում, Իսպանիայում: Գտնվելով N120-ի և Ռուա Պրոգրեսոի խաչմերուկում[2], այն հատում է Մինիո գետը: Մինիո գետից գտնվելով 41 մ բարձրության վրա անվտանգ է դարձնում հետիոտների հոսքը նույնիսկ ջրհեղեղների ժամանակ[3]: Մի Ժամանակ այն համարվել է ամբողջ Իսպանիայի ամենամեծ կամուրջը[4]:

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնտե Վելլա կամուրջը կառուցվել է մի մատուռի առջև` միմյանց կապելով Օրենսենը և Սանտյագո դե Կոմպոստելան[5]: Ponte Maior (Բարձր կամուրջ)ը միակ մուտքն է եղել Մինիո գետի վրայով մինչ մեկ այլ կամրջի կառուցումը 1816 թվականին[6]: Մինչդեռ Ponte Maior (Բարձր կամուրջ)ը, որն ավելի ժամանակակից կամուրջ է, կառուցվել է ավելի ուշ հազարամյակում[7]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինիո գետի վրա սկզբնական կամուրջը կառուցվել է առաջին դարի ընթացքում Օկտավիանոս Օգոստոս կայսեր կառավարության ժամանակ, չնայած ըստ այլ աղբյուրների այն կառուցվել է Տրայանոսի ժամանակաշրջանում: Այս կամրջի մասին նշվում է Դոննա Ուրրասայի կտակում, որտեղ ասվում է, որ կամուրջը վերանորոգվել է Ֆերդինանդ III կայսեր միջոցներով: Միջնադարից սկսած այն ապահովել է Օրենսե քաղաքի առևտրական և ուխտագնացության կապը: Կառույցը վերակառուցվել է 1230 թվականին եպիսկոպոս Լորենցո Հռոմեացու միջոցներով (օրիգինալ խաչքարերով)[8][9], և վերանորոգվել է 1449 թվականին եպիսկոպոս Պեդրո դե Սիլվայի կողմից: Այս ժամանակահատվածում կամրջի երկարությունը 402 մետր էր` 48 մետր լայնություն ունեցող կամարով: Սակայն 1449 թվականին հիմնական կամարը փլուզվում է և կամուրջը նորից վերակառուցվում է 1679 թվականին` ունենալով 370 մետր լայնություն և յոթ կամարաձև սյունամեջեր ( հիմնականում 43 մետր բարձրությամբ): Կամրջի բարձրությունը ջրի մակարդակից 38 մետր է[10]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Monuments database — 2017.
  2. Dunlop, Fiona (2012). Geographic Traveler: Spain, Fourth Edition. National Geographic Society. pp. 98–. [1] [2] Retrieved 25 July 2013.
  3. Ford, Richard (1878). Handbook for Travellers in Spain (Public domain ed.). J. Murray. pp. 250–.
  4. Thomas, Hugh (1 January 2009).Eduardo Barreiros and the Recovery of Spain. Yale University Press. pp. 26–. [3] [4]. Retrieved 25 July 2013.
  5. Orense". euroresidentes.com. Retrieved 24 July 2013.
  6. "Ponte Vella" (in Spanish). Turgalicia. Retrieved 23 July 2013.
  7. Facaros, Dana; Pauls, Michael (1 March 2009). Spain. New Holland Publishers. pp. 356–. [5] https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/978-1-86011-395-6978-1-86011-395-6. Retrieved 23 July 2013.
  8. [6]. Lonely Planet. 2007. pp. 572–. [7] [8]. Retrieved 23 July 2013.
  9. Cole, Ben; Davies, Bethan (2004). the Via de la Plata: The Camino De Santiago from Sevilla to Santiago De Compostela. Pili Pala Press. pp. 167–.ISBN [9].
  10. "Ponte Vella" (in Spanish). Structurae. Retrieved 23 July 2013.