Պոկրովսկի վանք (Վերխոտուրիե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոկրովսկի վանք
Вид на Покровский монастырь из-за Туры.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՎերխոտուրիե
Դավանանքուղղափառություն
ԹեմԵկատերինբուրգի եպիսկոպոսություն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
ՀիմնադիրQ4221077?
Հիմնադրված1621

Պոկրովսկի վանք (ռուս.՝ Покровский монастырь), կանանց ուղղափառ վանք Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Վերխոտուրիե քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1621 թվականին առաջին եպիսկոպոս սիբիրցի Կիպրիանի կողմից, կանանց[փա՞ստ] առաջին վանքն է Ուրալից այն կողմ։ Սկզբում կառուցվել է փայտից, այնուհետև հաճախակի հրդեհների պատճառով աստիճանաբար 18-րդ դարում վերակառուցվել է քարից։
Մաքսիմ Պոխոդյաշինի խնամակալությամբ կառուցվել են Մարիամ Աստվածածնի (1744-1753 թթ.) և Հովհաննես Մկրտչի ծննդյան եկեղեցիները (1768 թ.): 1782 թվականից դադարել է գոյություն ունենալուց։

Վերականգնվել է 1896 թվականին։ Քանի որ այդ ժամանակ մենաստանին պատկանող վանքերը ծխական էին, 1898-1902 թվականներին կառուցվեց Նովայա Պոկրովսկի եկեղեցին։ 1914 թվականի հուլիսին ուխտագնացության շրջանում եկեղեցում հանգրվանել է մեծ իշխանուհի Ելիզավետա Ֆեոդորովնան։ 1926 թվականին փակվել է։ 1991 թվականին վերադարձվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն։ 2012 թվականի գարնանն ավարտվել է Հովհաննես Մկրտչի ծննդյան եկեղեցու վերականգնման նախագիծը[1]։

Վանքում են գտնվում աստծո խենթ` սիբիրցի գուշակ Կոսմա Վերխոտուրսկու մասունքները։ 2006 թվականին նրա համար կառուցվեց նոր մասունքների տապանակ և հովանի[2]։

Պոկրովսկի եկեղեցի։ Հին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Մկրտչի ծննդյան եկեղեցի (Պոխոդյաշինսկայա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովայա Պոկրովսկի եկեղեցի։ Նոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сойкин П. П. Верхотурский Покровский монастырь // Православные русские обители: Полное иллюстрированное описание православных русских монастырей в Российской Империи и на Афоне. — СПб.: Воскресение, 1994. — С. 166-167. — 712 с. — 20 000 экз. — ISBN 5-88335-001-1.
  • По святым местам Урала. Реж: «Малыш и Карлсон». 2011 г. Стр. 10-13.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сойкин П. П. Верхотурский Покровский монастырь // Православные русские обители: Полное иллюстрированное описание православных русских монастырей в Российской Империи и на Афоне. — СПб.: Воскресение, 1994. — С. 166-167. — 712 с. — 20 000 экз. — ISBN 5-88335-001-1.
  • М. Ю. Нечаева. Верхотурский во имя Святителя Николая Чудотворца мужской монастырь // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2004. — Т. VIII. — С. 24-28. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-014-5.
  • По святым местам Урала. Реж: «Малыш и Карлсон». 2011 г. Стр. 10-13.