Պոլինա Շկուրատովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլինա Շկուրատովա
ուկրաիներեն՝ Поліна Олександрівна Шкуратова
Ծնվել էապրիլի 25, 1947(1947-04-25)
ԾննդավայրՊոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 1, 2022(2022-04-01)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԼուգանսկ, Ուկրաինա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԽարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան
Պարգևներ

Պոլինա Շկուրատովա (ապրիլի 25, 1947(1947-04-25), Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 1, 2022(2022-04-01)[1], Լուգանսկ, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի թատրոնի դերասանուհի, Ուկրաինայի վաստակավոր արտիստ (1993)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1947 թվականի ապրիլի 25-ին Ուկրաինական ԽՍՀՊոլտավայի մարզի Պոլտավա քաղաքում։ Թատրոնում սկսել է աշխատել 1965 թվականին՝ որպես Լուգանսկի մարզային երաժշտության և դրամատիկական թատրոնի դերասանուհի։ 1966 թվականին դարձել է Խարկովի պետական արվեստի ինստիտուտի ուսանողուհի, որտեղ սովորել է երեք կուրս։ 1969-1971 թվականներին աշխատել է Արմավիրի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։ 1971 թվականից աշխատել է Լուգանսկի ռուսական ակադեմիական դրամատիկական թատրոնում, որտեղ դասական և ժամանակակից դրամատիկական պիեսների հիման վրա հիմնված ներկայացումներում խաղացել է ավելի քան 150 դեր[2]։

Մահացել է 2022 թվականի ապրիլի 1-ին Լուգանսկում[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Медаль «За заслуги перед Луганщиною»
  • Պարգևատրվել է «Իշխանուհի Օլգայի» III աստիճանի շքանշանով (2009), ինչպես նաև «Լուգանսկի շրջանին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի մեդալով (2009) և Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավարի դիպլոմով (2015)։
  • Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի 2016 թվականի մարտի 15-ի հրամանագրով շնորհվել է «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական արտիստ» պատվավոր կոչում։
  • 1992 թվականին Ա.Տոլստոյի «Ցար Ֆյոդոր Իոաննովիչ» պիեսում կայսրուհի Իրինայի դերի համար արժանացել է «Թատերական Դոնբաս» փառատոնի դիպլոմի[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]